- Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:
Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:
Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:
Բուն բացահայտիչը բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչն ու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:
- Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:
Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Էդմոնդ Հալեյը՝ նախկին ծովագնացը, մի օր թակեց նրա դուռը:
Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:
Մի օր նա փողոցում տեսավ Էդմունդ Հալեյլին՝ նախկին ծովագնացին:
Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:
Նա անընդհատ խուսափում էր էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Բոլորը զարմանում էին էդմունդ Հալեյի՝ նախկին ծովագնացի տոկունության վրա:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով:
- Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:
Բուն բացահայտիչ. կետադրություն:
Միքայելը`Ով զարմիկս, երեկ մեր տանն էր:
Մեր ուսուցչուհու՝ում ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:
Նա իր լարային գործիքով՝ինչով կիթառով, եկել էր ճամփորդության:
- Կետադրիր:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, ՝ հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
- Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:
- Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝ օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:
Օրինակ՝
Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծվող ծովից:
Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվել էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծված ծովից:
Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում:
Պահպանված կենդանիների մեջ կան աննշան թիվ կազմող տեսակներ:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք իրենց հայրենիքում բնաջնջված կենդանիներին
Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
Հաղթանակներ տարած մարդկանց անունները հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:
Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում է, դժվար է համակերպվում ցամաքի կյանքին:
Ծովի հետ մտերմացած մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին: