Վերլուծիր երեխայի հետևյալ դատողությունները.
- … ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել: – Երեխայի տրամաբանությունը կայանում է նրանում, որ այն ինչը աճում է ցանկապատի ներսում՝ դա արգելված է, իսկ այն ճյուղերը, որոնք աճում են ցանկապատից դուրս՝ դրանց վրայի պտուղներից կարող են օգտվել բոլորը, եթե հասակը հասնի:
- Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարողություն պիտի լիներ: – Քանի որ հասակը չհասավ տանձերը պոկելու համար, իսկ ինքը շատ էր սիրում տանձ, իր մոտ արդեն սկզբունքային հարց էր դարձել տանձ պոկելը:
- Սա գողություն չի… Արկածախնդրություն էր սա:- Երեխային թվում էր, որ տանձերը աստված է իրեն պարգևել: Կարող եմ ասել, որ երեխան առաջնորդվում է գրքի գողը գող չի ասացվածքով: Այսինքն՝ տանձը պոկելու ցանկությունը այնքան շատ էր, որ նա դա համարում էր արկածախնդրություն, այլ ոչ թե գողություն կամ այլ արգելված արարք:
- Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում:- Այսինքն՝ տղան ցանկանում է նկարագրել իր զգացմունքը այդ պահին: Նա այնքան շատ է տանձ սիրում ու այնքան սկզբունքային էր տանձին տիրանալու գաղափարը, որ դեպի ծառը վազելը նա համեմատում է երաժշտության, բանաստեղծության ու, թերևս` պատերազմի հետ, որը հավանաբար ինքը իր հետ էր վարում:
- Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել և ուսուցչուհի էր:- Քանի որ տղան հասավ իր նպատակին և քաղեց իր երազած տանձերը, ինքն իրեն հպարտ և հաղթանակած էր զգում և տաս րոպե ուշացած դասարան մտնելուց, չէր կարծում, որ իրեն գող կհամարեն:
- Ի վերջո, դա գողությու՞ն էր, թե՝ ոչ:- Մի կողմից դա գողություն է, որովհետև այդ տանձերը իրենը չէին, մյուս կողմից էլ գողություն չէ, քանի որ տանձը բնության բարիք է, իսկ ճյուղերը աճում էին ցանկապատից դուրս: