Design a site like this with WordPress.com
Get started

Հանգման խնդիր

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

  • Լավան մոտենում էր քաղաքին (ինչի՞ն):
  • Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ):
  • Ունկնդիր եղա հողմի խենթ ձայնին (ինչի՞ն):
  • Անսպասելի ես հանդիպեցի ուսուցչիս (ո՞ւմ):
  • Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան նպատակին (ինչի՞ն):

Գտնել հանգման խնդիրները:

  • Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
  • Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:
  • Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
  • Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
  • Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:

Փորձիր տարբերել ուղիղ խնդիրը հանգման խնդիրից:

  • Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին:
  • Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին:
  • Դասղեկը գիրքը հանձնեց երեխային:
  • Իմ մտքում հրաժեշտի խոսքեր եմ ասում հին քաղաքին, իմ ընկեր Անդոյին:
  • Աստված Մովսեսին պատվիրում է մոլորյալ ժողովրդին դարձի բերել:

Կետադրել:

  1. Արևը՝ որպես մի վիթխարի լուսարձակ, գետի խորքն այնպես էր լուսավորում, որ կարելի էր նրա հատակի ավազներն անգամ համրել:
  2. Շողերի շեկ խրձերի մեջ ջրի խորքը թափանցած դեպի վեր էին շտապում անհամար ձկներ, և նրանց տարերային հոսանքին կարծես վերջ չկար:
  3. Մի անգամ բախտ ունեցա երկու հսկաներին Թամանյանին և Թորամանյանին ընկերակցելու:
  4. Մի աղջիկ կա` հմայքներով լեցուն, որ ամեն տարի այցելում է մեզ` ոսկեզօծ մազերը հովերին տված, ոտքերը բոբիկ ու ցողաշաղախ:
  5. Մի առավոտ նշանավոր ասպետը հեծավ իր ձին, զինակիցը՝ ավանակը, և նրանք ճանապարհ ընկան:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: