1. Հենաշարժիչ համակարգի բաժինները և ֆունկցիան, կարմիր և դեղին ոսկրածուծ:
Հենաշարժիչ համակարգի բաժիններն են կմախքը և մկանները: կարմիր ոսկրածուծը Կարմիր ոսկրածուծն ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է տափակ ոսկր, ողերում և խողովակավոր ոսկրերի էպիֆիզներում։ Այն հասուն կաթնասունների և մարդու հիմնական արյունաստեղծ օրգանն է: 3-4 տարեկանից սկսած կարմիր ոսկրածուծն աստիճանաբար վեր է ածվում դեղին ոսկրածուծի, որտեղ գերակշռում են ճարպային բջիջները:
2.ոսկրերի կառուցվածքը և ձևերը, բերել օրինակներ:
Տարբերում են ոսկրերի հետևյալ ձևերը՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։ Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։
3.ոսկրերի միացման ձևերը , բերել օրինակներ:
Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։ Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։