17-րդ դարի կեսին Հայաստանը Իրանի և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո էր: Աստիճանաբար սկսում են թուլանալ Մերձավոր Արևելքի այս երկու տերությունները, կասեցվում է Թուրքիայի առաջխաղացումը դեպի Եվրոպայի խորքերը:
XVIII դարի ընթացքում ծավալվեց հայ ազատագրական շարժումը: Բուն հայրենիքում զինված պայքար սկսվեց պարսիկների ու թուրքերի դեմ:
XIX դարի առաջին կեսին Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, իսկ Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ թուրքական տիրապետության ներքո:
XVII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի կեսը, հայկական մշակույթը պահպանման և ինքնադրսևորման դժվարին փուլ անցավ: Զարգանալով հիմնականում Հայաստանից դուրս՝ այն ունեցավ որոշակի ձեռքբերումներ և նախապատրաստեց հաջորդ շրջափուլում ազգային մշակույթի զարթոնքը:
Like this:
Like Loading...
Related