Տեղի պարագա
Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից ևգնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
Գտի՛ր տեղի պարագաները:
- Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղար թում:
- Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
- Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
- Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
- Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:
Կետերը փոխարինի՛ր տեղի պարագաներով (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):
- Ե՞րբ կբացվի պայծառ առավոտ Երևանում :
- Դպրոց ենք գնում ամեն օր:
- Մութ անտառում բուի կռինչն է տարածվում մեկ-մեկ:
- Արևից լույս էր կաթկթում:
- Արորով ինձ փոսից հանեցին:
Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:
- Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:
Կետադրի՛ր: Այնուհետև երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ (բառակապակցություններ):
- Մենք թաքնվեցինք այնտեղ, ուր խիտ եղեգներ էին աճում:
- Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
- Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
- Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:
- Մշուշ էր բարձրանում այնտեցից, ուր ձյունը բարդաբոյ էր հասնում: