Պատասխանատու անձնավորությունն իր ունակությունները իմաստությամբ է օգտագործում։ Հավանականությունը մեծ է, որ նրան բարձր կգնահատեն, կվերաբերվեն իբրև հասուն մարդու, որոշակի ազատություն կտան ու կարևոր գործեր կվստահեն։ Պատասխանատու մարդը սովորաբար առատաձեռն է լինում և ունենում է լավ ընկերներ։Պատասխանատու մարդը գոհունակության և պատշաճ հպարտության զգացում է ունենում, ինչն էլ նպաստում է նրա ինքնահարգանքին։