Design a site like this with WordPress.com
Get started

Ժամանակի պարագա

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:

  • Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
  • Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
  • Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
  • Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
  • Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Կետերի փոխարեն դի՛ր ժամանակի պարագաներ (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

  • 3 օրից ստանձնում է գործարանի տնօրենի պաշտոնը:
  • Վաղը ոչ ոքի չէին սպասում:
  • Այդ կինը երեկվանից չկա:
  • երեկվա պատմությունը բոլորին պատմում էր:
  • Անցած տարվա զգեստը վնասեց:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:

  • Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

  • նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
  • նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

Կետադրի՛ր:

  1. Ամռանը, երբ ջուրը պակասում է, գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
  2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս, մարդ հաճախ զարմանում է:
  3. Վիթխարի հզորության՝ հողափոր մեքենան, տեղից տեղ փոխադրվելիս մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
  4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
  5. Ծովափին կանգնելիս՝ աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնին:
Advertisement

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: