Կովկասյան ճակատում ռուսական զորքերը հարձակման անցան մի քանի ուղղություններով։ Նրանց գլխավոր հարվածող ուժը 52–հազարանոց Կովկասյան կորպուսն էր: Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր–Ղուկասովն (Տեր–Ղուկասյան) էր։ Նրա զորաջոկատը, անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով, պատերազ մի առաջին ամսին գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները։ Մայիսին ռուսները գրոհովվերցրին Արդահանը։Սակայն ճակատի աջ թևում ռուսական ուժերի կրած անհաջողությունից հետո Տեր–Ղուկասովի զորաջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, ընդհանուր հրամանատարությունից նահանջի հրաման ստացավ։ Փորձառու հայ զորահրամանատարն այդ նահանջը կատարեց մեծ վարպետությամբ։ Նա կարողացավ իր ջոկատի հետ ապահովել նաև բազմահազար հայ գյուղացիների անկորուստ նահանջը։1877թ. հունիսին մոտ 10–հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Տեղի ռուսական կայազորն ու շրջակա գյուղերի բազմաթիվ հայ գյուղացիներ հերոսաբար հետ մղեցին թշնամու բոլոր գրոհները: Նրանք 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը։ Սպառվում էին նյութական ու ռազմական բոլոր պաշարները։ Դրսից օգնություն չստանալու դեպքում այլևս անկարելի էր շարունակել դիմադրությունը։ Իրենց օրհասական դրության մասին Տեր–Ղուկասովին լուր հասցնելու բազմաթիվ փորձերն ապարդյուն անցան։ Հայ պաշտպաններից միայն Սամսոն Տեր–Պողոսյանին հաջողվեց քրդական տարազով, ծպտյալ անցնել թշնամու օղակով և լուր հասցնել Տեր–Ղուկասովին։ Երևանյան ջոկատն օգնության եկավ Բայազետի կայազորին և համառ մարտերից հետո ազատագրեց քաղաքը պաշարումից։ Այս դեպքերը գեղարվեստական վարպետությամբ նկարագրված են Րաֆֆու նշանավոր «Խենթը» վեպում։ Բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարը խանդավառել էր նաև հայությանը։ Իր ազատագրության հույսը նա կապել էր Ռուսաստանի հաղթանակի հետ։ Այդ նպատակով շատերը զինվորագրվում էին ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։ Անդրկովկասի զանազան շրջաններում կազմավորված հեծյալ և հետևակային ութ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերով: Դրանք ակտիվ մասնակցություն ունեցան ռուս–թուրքական հերթական պատերազմին:
Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է։
Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:
Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի Հայկական հարցին է վերաբերվում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, և ըստ պայմանագրի ռուսների է անցնում նաև Կարսը, Բայազետը և Ալաշկերտը, որոնք իրականում հայկական հողեր են։ Իսկ Բեռլինի կոնգրեսի մասնակիցները՝ Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, դեմ էին գնացել Ռուսաստանին, պաշտպանելով Թուրիքային, և դա հանգեցնում է նրան, որ Թուրքիային է անցնում հայերի դրության բարելավման հարցը Ռուսաստանից։ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածը վերբերվում է հայերին, ըստ որի Թուրքիան պարտավոր է բարեփոխումներ իրականաացնել հայկական տարածքներում, ապահովելով նրանց անվտանգությունը։