Design a site like this with WordPress.com
Get started

դելֆինի կարողություններն ու կառուցվածքը

Հաջողվել է պարզել, որ կենդանիներն օգտագործում են 60 հիմնարար ազդանշան և դրանց համադրման 5 մակարդակ: Դելֆինները կարող են 1012 բառից բաղկացած «բառարան» ստեղծել: Հազիվ թե դելֆիններն օգտագործեն այդ բոլոր «բառերը», սակայն նրանց ակտիվ «բառարանի» ծավալը ևս տպավորիչ է`մոտ 14 հազար ազդանշան:

Դելֆինների շփումն արտահայտվում է հնչյունային իմպուլսներով և ուլտրաձայնով: Առավել արտահայտիչ է սուլոցը, որը մի քանի տասնյակ տարատեսակներ ունի: Յուրաքանչյուրը որոշակի արտահայտություն ունի` տագնապի ազդանշան, ցավի, կանչի, ողջույնի, զգուշացման և այլն: Դելֆինի ուղեղը քաշով մոտ է մարդու ուղեղին: Չափն այս դեպքում նշանակություն չունի: Շվեյցարացի գիտնականները, որոնք հետազոտել են կենդանիների ունակությունները, հայտնաբերել են, որ մտավոր կարողությունների մակարդակով դելֆինները երկրորդ տեղն են զբաղեցնում մարդուց հետո: Երրորդ տեղում փղերն են, իսկ կապիկները միայն չորրորդ տեղում են հայտնվել: Չզիջելով քաշով հասուն մարդու ուղեղին` դելֆինի ուղեղը ծալքերի ավելի բարդ կառուցվածք ունի:

  • Դելֆինները, որպես կանոն, չեն ապրում միայնության մեջ: Նրանք ունեն բարդ սոցիալական կառուցվածք, էմոցիաների լայն դիապազոն և հումորի զգացում:

Հին Հունաստանում դելֆինների սպանությունը համարվում էր սրբապղծություն և դատապարտվում էր մահվան: Հույները անվանում էին դելֆիններին «Սուրբ ձկներ»:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: