Ժամանակին կար մի թագավոր, որը ղեկավարում էր բարեկեցիկ երկիր: Մի օր, նա ճանապարհորդության գնաց իր երկրի որոշ հեռավոր շրջաններ: Երբ նա վերադառնում էր իր պալատ, նա դժգոհում էր, ոտքերի ցավից, որովհետեև, դա առաջին անգամն էր, որ գնաց այդպիսի երկար ճանապարհորդության: Իր անցած ճանապարհը քարքարոտ էր: Այդ իսկ պատճառով, նա իր ծառաներին հրամայեց կաշվով ծածկել երկրի բոլոր ճանապարհները:
Իհարկե, դա կպահանջեր հազարավոր կովերի մաշկ, և կարժենա հսկայական գումար:
Մի օր, նրա իմաստուն ծառաներից մեկը համարձակվեց ինքն ասել թագավորին. «Ինչո՞ւ ես այդքան գումար ծախսում հազարավոր կաշիներ առնելու համար: Ինչու՞ պարզապես մի կտոր կաշվով չես ծածկում ոտքերդ»:
Սկզբում թագավորը զարմացավ, բայց հետո համաձայնեց ծառայի առաջարկությանը ՝ «կաշվե կոշիկ» պատրաստելու համար:
Այս պատմությունը կյանքի արժեքավոր դաս է: Փոխանակ աշխարհը դարձնեք երջանիկ վայր ապրելու համար, ավելի լավ է փոխեք ինքներդ ձեզ `ձեր սիրտը և ոչ թե աշխարհը: