Design a site like this with WordPress.com
Get started

Ձևի պարագա

  • Հուզմունքից (ինչի՞ց, ինչի՞ պատճառով)այտերը կարմրել էին:
  • Ապրուստի ուրիշ միջոց չունենալով (ինչո՞ւ, ինչի՞ պատճառով)՝ ծերունին սենյակը վարձով էր տալիս:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության պատճառը, կոչվում է պատճառի պարագա:

Գտի՛ր պատճառի պարագաները:

  • Տիկինը սարսռաց սեփական մտքից:
  • Մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են կլիմայի փոփոխության պատճառով:
  • Փորձարարները զղջում էին, որ կանգ առան կես ճանապարհին:
  • Նա բոլորովին չէր վախենում, որ իրեն չեն հասկանա:
  • Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, քանի որ այն անսպասելի հայտնվեց:

Կետերի փոխարեն գրի՛ր պատճառի պարագաներ:

  • Շների ծառայությունների մասին պետք է խոսել, որ իմանան շների մասին (ինչո՞ւ):
  • Ոչ մի հնար չօգնեց անձրևի պատճառով (ինչո՞ւ):
  • Լճում ձկների տեսակները շատացել են (ինչի՞ց):
  • Նա աշխատանքից դուրս եկավ ցածր աշխատավարձի (ինչի՞ պատճառով):
  • Երեխաները ուսուցչից (ինչի՞ց) կաշկանդվում էին:

Երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբայական դարձվածներ:

  • խուսափելով լույսից, ձկները խորն էին իջել:
  • Երեկոն շատ խաղաղ էր՝ մեքենաներ չլինելու պատճառով:
  • Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր՝ հարկերը չմուծելու պատճառով:
  • Հրամանները շատ արագ էին կատարվում՝ հայրենիքի ճակատագիրը նրանցից կախված լինելու պատճառով:
  • Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերներ է ունեցել՝ սիրելով մենակ աշխատել
  • Կետադրի՛ր:
  • Նրանց մարմինը համեմատաբար կարճ է, վիզը՝ երկար:
  • Մորթին ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ:
  • Ուղտապանները կերակրում են իրենց ուղտերին և անվերջ շոյում, փայփայում նրանց:
  • Սևանում համեմատաբար բարվոք է սիգ ձկան վիճակը, որը դրսից՝  ռուսական Լադոգա և Չադ լճերի, բերվել է Հայաստան:
  • Որպես սառն անուշեղեն չինացիները գործածել են ձյունը՝ լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: