Տիգրան Հայրապետյանը քաղաքագետ, հասարակագետ, միջազգայնագետ է: Նա հայտնի էր իր հասարակական ակտիվ քայլերով: «Անապատի հազար տարի» գրքում «Հայաստանը խաչմերուկ» հոդվածում Տիգրան Հայրապետյանը պատմում է Հայաստանի աշխարհագրական դիրքի դրական և բացասական կողմերի մասին: Ըստ այդ հոդվածի ցանկացած երկրի աշխարհագրական դիրքը մեծ նշանակություն ունի տվյալ երկրի համար: Աշխարհագրական խաչմերուկում գտնվող երկրները մի կողմից կարող են տնտեսական մեծ օգուտ ունենալ, մյուս կողմից՝ հարևան երկրները ձգտում են այդ երկրներին զավթել:
Հայաստանը նույնպես այդպիսի խաչմերուկում է գտնվում: Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաաստանը բաժանող սեպ է, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի համար՝ քրիստոնեական դաշնակից: Այդ պայմաններում Հայաստանի իշխանությունները փորձում են կարգավորել հարաբերությունները հարևան երկրների հետ: Հոդվածի վերջում հեղինակը բացատրում է մեզ, որ Հայաստանը պետք է ուժեղ քաղաքական դիրք ունենա և կուլ չտա օտարների առաջարկած խայծը: