Design a site like this with WordPress.com
Get started

Կանայք,որոնք փոխել են համաշխարհային պատմության ընթացքը

1. Սուրբ ՇուշանՎարդենի (409-475 թթ.):

ՇուշանՎարդենին՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը, որի աճյունն ամփոփված է Վրաստանում, հայ եւ վրաց եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես ընդհանրական սուրբ:

451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո՝ հաջորդ տասնամյակում, Շուշանն ամուսնացել էր վրաց Աշուշայի որդու՝ Վազգենի հետ, որը փոխարինել էր հորը և «բդեշխի» կոչում ստացել: Ամուսինն ամեն ինչ անում է, որպեսզի Շուշանը ևս ուրանա քրիստոնեությունը՝ ընդհուպ դիմելով ծեծի ու չարչարանքների ենթարկելով նրան, բայց փորձերն ապարդյուն են անցնում, Շուշանը մնում է անդրդվելի: Նրա չարչարանքները տևում են վեց տարի, յոթերորդի տարվա սկզբին՝ Շուշանը մահանում է։ Նա պատմության մեջ հիշատակվում է ոչ միայն որպես սրբադասված հայուհի, այլև՝ գաղափարական կնոջ միջնադարյան իդեալ:

2. Մումթազ Մահալ (Արջումանադ Բանու Բեգամ) (1593-1631 թթ.):

Շատերի համար երազանք է այցելել հնդկական Ագրա քաղաք և տեսնել Հնդկաստանի մարգարիտը՝ Թաջ Մահալը: Բայց հազվագյուտ մարդիկ են հետաքրքրվել, թե ինչու է այն կոչվում Թաջ Մահալ: Պարզվում է՝ այն կոչվում է Շահ Ջահանի սիրելի կնոջ՝ Մումթազ Մահալի անունով: Հատկանշական է այն, որ Մումթազ Մահալին ևս արմատներով հայուհի է՝ եղել է հնդկական արքունիքի հայազգի պաշտոնյա Ասաֆ խանի դուստրը: Սակայն, հաշվի առնելով, որ ընտանիքը դավանում էր շիա իսլամական կրոնին, օրիորդական անունը եղել է Արջումանադ Բանու Բեգամ: Այնուհետև շահ Ջահանի հայրը՝ Ջահանգիրը, հարսին վերանվանել է Մահալ, որը նշանակում է «պալատի զարդ»։ 1612 թվականին 19 տարեկանում կայսեր հետ ամուսնացած Մումթազ Մահալը Շահ Ջահանից ունենում է 13 երեխա։ Բայց, 14-րդ զավակի ծննդաբերության ժամանակ՝ մահանում է ամուսնու ռազմական ճամբարում: Մահամերձ վիճակում նա ամուսնուն խնդրում է իր գերեզմանին կառուցել տաճար, որն արժանի լինի իրենց սիրուն:

Սիրասուն կնոջ մահից հետո՝ շահ Ջահանը երկու տարով երկրում սուգ է հայտարարում, որի ընթացքում արգելված էին հնդկական տոները նշել, պարել ու երաժշտություն լսել: Ապա  հրամայում է Ագրա տեղափոխված կնոջ գերեզմանի վրա կառուցել մարմարե մեծ դամբարան, որի շինարարությունը տևում է 22 տարի, եւ Մումթազ Մահալիի պատվին էլ այն կոչվում Թաջ Մահալ՝ «Թագի պալատ»։

3. Ալենուշ Տերյան (1920-2011 թթ.)

Ալենուշ Տերյանը ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Հայրը Նոր Ջուղայի հայերից էր եւ թեպետ գրող էր, բայց կյանքի վերջին 20 տարիներին ծառայել է որպես Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն: Իսկ երիտասարդ Ալենուշը խորանում է աստղագիտության մեջ եւ դառնում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը: Նրան Թեհրանում իրավացիորեն կոչում էին «իրանական աստղագիտության մայրը»:

 Ի դեպ, Ա. Տերյանը երբեք ամուսնացած չլինելով՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների եւ դասավանդման վրա: Նրա ուսանողներն ու ժամանակակիցներն այսօր էլ են հիշում Ալենուշ Տերյանին՝ որպես հոգատար ուսուցիչ, որը վայելում էր բոլոր ուսանողների սերն ու հարգանքը: Ուշագրավ է այն, որ Ալենուշ Տերյանն իր տունը կտակել է Նոր Ջուղայի հայ համայնքին, որպեսզի այնտեղ կարողանան բնակվել կացարան չունեցող ուսանողները: Իսկ ինքը վախճանվել է ծերանոցում։

 

4. Գոհար Վարդանյան (1926 թ.):

Պատմության մեջ արդեն իսկ իր անունն է կերտել նաև ականավոր խորհրդային ընդհատակյա հետախույզ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության վետերան Գոհար Վարդանյանը: Դեռեւս 16 տարեկան հասակում նա մտել Է իր ապագա ամուսին եւ զինակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբը, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել: Ի դեպ, 1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը:

Գոհար և Գևորգ Վարդանյաններն «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում հաջողությամբ աշխատել են աշխարհի շատ երկրներում: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի: Գոհար Վարդանյանն արժանացել է  Կարմիր դրոշի, Երկորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: