- Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք (շարադրիր 5-6 նախադասությամբ):
- Երբ Տոնինոի մայրիկը հարցրեց, թե արդյո՞ք նրան դաս տվել են, Տոնինոն ստեց ասելով՝ ոչ:Ինձ հետ էլ էր ճիշտ այդպիսի իրավիճակ տեղի ունեցել, երբ իմ մայրիկը հարցրեց, թե արդյոք ես դասեր ունեմ, ես ստելով ասացի ոչ, որովհետև ես շա՜տ գործեր ունեի, և ի վիճակի չէի այդ ամենը կատարել: Սակայն ստելուց հետո ես իհարկե ամաչեցի:
- Հիշիր մի սուտ, որը քեզ գցել է անհարմար դրության կամ մի պատմության մեջ:
Դեռ այդպիսի իրավիճակ չի պատահել:
- Կարո՞ղ ես առանձնացնել այս գլխի ամենակարևոր նախադասությունը: Ի՞նչ կյանքի բանալի է տալիս հեղինակը այս գլխում:
Երբ ուսուցիչը ներկա-բացակա էր անում, Տոնինոն ճչաց ներկա, բայց ոչ-ոք չնկատեց նրան: Եվ Տոնինոն հասկացավ, որ նրա ցանկացածը կատարվել է, նա դարձել է անտեսանելի:
Այս ասելով, հեղինակը բացատրում է՝ որպեսզի ձեր ցանկացածը կատարվի, պետք է հավատալ և ձգտել, ինչպես անում էր Տոնինոն: