- Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
- Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):
Գտի՛ր նպատակի պարագաները:
- Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
- Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
- Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
- Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
- Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Կետադրությունը:
- Գյուղացիներից ոմանք, վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու համար:
- Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
- Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:
Կետերի փոխարեն գրի՛ր նպատակի պարագաներ – կապերով (համար, հանուն, նպատակով), առանց կապերի, երկրորդական նախադասությամբ:
- Ադամը շնչասպառ վազում էր դպրոցից չուշանալու համար:
- Վեպի հերոսները կառուցում են տիեզերանավ տիեզերքը հետազոտելու նպատակով:
- Ամբողջ օրը շրջեցինք քաղաքին ծանոթանալու համար:
- Կանգնել էր պատուհանի տակ նրան տեսնելու նպատակով:
- Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ ֆիլմը դիտելու նպատակով:
Կետադրի՛ր:
- Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այսպիսին չէր լինի:
- Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի էր դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ:
- Ինչ անելս չիմանալով, ես լուռ շվարած նայում էի նրան:
- Հարուստ մազերը փռվել էին ուսերին և թիկունքին, նրան տալով գիշերային ոգու կերպարանք:
- Սոնան ձկնորսի դուստրը գլխիկոր մոտեցավ ցած իջավ նավակի մեջ ու նրանք սլացան ջրերի վրայով: