Չափ ու քանակի պարագա
- Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
- Լճափից արևը երկու անգամ է երևում:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):
Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
- Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
- Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
- Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
- Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
- Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:
Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
- Քաղաքացիները չորս օր փակեցին փողոցները:
- Լողորդը շունչը երկար պահում էր ջրի տակ:
- Մենք բավականին զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
- Հանիբալի զորքը երեկ կանգ առավ Ալպերի բարձունքում:
- Մարագների դռները արդեն կանաչել են:
Դերբայական դարձվածները դարձրու՛ երկրորդական նախադասություններ:
- Ամեն ինչ պատրաստի ստանալիս վաստակի ծանրությունը չեն զգում:
Վաստակի ծանրությունը չեն զգում, երբ ամեն ինչ պատրաստի ստանում են:
- Ծնող դարձողը նոր միայն հասկանում է ծնողի հարգը:
Ծնողի հարգը հասկանում է միայն նա, ով դառնում է ծնող:
- Մի մարդու ոտքերն աստծու մոտ գնացին՝ գանգատ անելու:
Մի մարդու ոտքերն աստծու մոտ գնացին, որ գանգատ անեն:
- Կենսուրախ մարդ լինելու պատճառով նրան բակում շատ էին սիրում:
Նրան բակում շատ էին սիրում, քանի որ նա կենսուրախ մարդ էր:
Կետադրի՛ր:
- Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով:
- Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները:
- Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի է մեռած համարել:
- Անասունը, մթերքն ու մորթեղենը որպես փող հարմար չէին, որովհետև շուտ էին փչանում և մարդիկ վնաս էին կրում:
- Այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ փրկելով նրա կյանքը: