1914 թվականի հունվարի 26-ին (փետրվարի 8-ին) Կոստանդնուպոլսում հայկական բարենորոգումների վերաբերյալ ստորագրված, հետագայում չեղյալ հայտարարված համաձայնագիր է։ Կողմերի շահերը ներկայացրել են Ռուսաստանի կայսերական հավատարմատար Կ. Գուլկևիչը և Թուրքիայի արտգործնախարար, մեծ վեզիր Սայիդ փաշան: Բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի։
Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։