Design a site like this with WordPress.com
Get started

Գործնական քերականություն

Ուրիշի անուղղակի խոսքը դարձրու՛ ուղղակի: Հեղինակի խոսքը դիր սկզբում, մեջտեղում, վերջում:

  1. Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը:

Ծերունին վճռական տեսքով ասաց,

-Հասավ նաև իմ գործելու ժամանակը:

-Հասավ,-ասաց  վճռական տեսքով ծերունին,-նաև իմ գործելու ժամանակը:

-Հասավ նաև իմ գործելու ժամանակը,- վճռական տեսքով ասաց ծերունին:

  • Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից:

Նա զարմացավ-Ի՞նչ է կրակը, ես չեմ վախենում կրակից:

Ի՞նչ է կրակը,-զարմացավ նա,-ես չեմ վախենում կրակից:

-Ի՞նչ է կրակը, ես չեմ վախենում կրակից-զարմացավ նա:

  • Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ինչն է պատահել իրենց ջրերին:

Նա խնդրեց-նավապետ, բացատրիր թե ինչ է պատահել մեր ջրերին:

Նավապետ-խնդրեց նա,-բացատրիր թե ինչ է պատահել մեր ջրերին:

-Նավապետ, բացատրիր թե ինչ է պատահել մեր ջրերին,-խնդրեց նա

  • Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք:

Խոհարարն ասաց- ես գործ չունեմ  ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք:

-Ես,-ասաց խոհարարը,-գործ չունեմ  ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք:

– Ես գործ չունեմ  ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք,-ասաց խոհարարը:

  • Զրուցակիցը նրան հանգստացրեց, թե շատ հեշտ է, և ասաց, որ նա էլ կարող է փորձել:

Զրուցակիցն ասաց-դա շատ հեշտ է, դու էլ կարող ես փորձել:

Դա,-ասաց զրուցակիցը,-շատ հեշտ է, դու էլ կարող ես փորձել:

-Դա շատ հեշտ է, դու էլ կարող ես փորձել,- ասաց զրուցակիցը:

Ուրիշի ուղղակի խոսքը դարձրու՛ անուղղակի:

  1. – Սա  նրա համար է,- բացատրեց փառասերը,- որ գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն:

Փառասերն բացատրեց, որ դա նրա համար է, որ երբ նրան ողջունեն, նա գլուխ տա:

  • – Փոքրիկ իշխա՛ն, հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:

Փառասերն ասաց փոքրիկ իշխանին, որ նա ծափ տա:

  • – Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա:

Նա հարցրեց փոքրիկ իշխանին, թե իսկապես նա իր երկրպագուն է:

  • – Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

Ուսերը թոթվելով փոքրիկ իշխանն ասաց, որ նա հիանում է, բայց մի՞թե դա նրա համար ուրախություն է պատճառում:

  • – Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկն ընկնի,- հարցրեցի ես:

Ես հարցրեցի, թե ինչ պետք է անել, որ գլխարկն ընկնի:

Երկրորդական նախադասությունները դարձրու դերբայական դարձվածներ. Ուշադրություն դարձրու կետադրությանը:

  1. Հաջողության էր հասնում՝ կամք և աշխատասիրություն ունենալով:
  2. Ամեն ջանք թափում էր, իրենից հետո ոչ ոքի նեղացրած չլինելու համար:
  3. Ամենուր նրա ոտքը դնելիս՝ կանաչ էր բուսնում, ինչպես հեքիաթում:
  4. Մարդիկ հեշտությամբ են համոզվում իրենց աչքերով տեսնելիս:
  5. Ի լուր ամենքի ազդարարեցիր պատասխան քայլերի դիմելու մասին:

Կետադրի՛ր:

  1. Երկաթուղու վարչության կառավարիչը` ճաղատ գլխով և շատ երկար բեղերով մի մարդ, այնպես էր իրեն պահում, կարծես թե ուզում էր համազգեստի բոլոր կոճակները ցուցադրել:
  2. Գյուղից քիչ վերև, ձորամիջում, փոքրիկ այգուց միջահասակ, ամրակազմ մի գյուղացի դուրս եկավ:
  3. Մասրուտցիք ասում են, թե ամռանն անգամ, այդ ջրից իրար հետևից յոթ քար չես հանի, ձեռքդ կսառչի կփայտանա:
  4. Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի, ձիուց իջա թողնելով որ այն արածի:
  5. Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին`Վարդանիկը:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: