- Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:
Ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև տեղի է ունենում հետևյալ կերպ։ Օդի անհավասարաչափ տաքացմամբ պայմանավորված ջերմությունը կարող է շատ արագ փոխանցվել մի տեղից մյուսը։Տաքանալիս օդը ընդարձակվում է և նրա խտությունը դառնում է ավելի փոքր, քան շրջապատող սառը օդինը։ Տաք լդը բարձրանում է վերև, իսկ սառը օդը՝ ներքև: Կատարվում է ջերմափոխանակում: Ջերմափոխանակումը հիմնված է կոնվեկցիաի օրենքի վրա։
- Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:
Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման հետևանք է:
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
- Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։
- Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:
Փորձասրվակի մեջ մի կտոր սառույց դնենք և վրան սառը ջուր լցնենք: Սրվակը վերևից տաքացնելիս՝ ջրի վերին շերտերը սկսում են եռալ մինչդեռ ջրի ստորին շերտերը սառն են մնում, անգամ սառույցը չի հալչում: Սա բացատրվում է նրանով, որ տաքացման այս եղանակի դեպքում կոնվեկցիա չի կատարվում: Տաքացած շերտերը բարձրանալու տեղ չունեն. դրանք առանց այդ էլ վերևում են: Իսկ ստորին սառը շերտերը այդպես էլ կմնան ներքևում:
- Ինչպես է գոյանում ամպը:
Արևը տաքացնում է ջուրը, միաժամանակ տաքացնելով նաև մթնոլորտային շերտը: Կատարվում է կոնվեկցիա՝ օդի զանգվածը բարձրանում է վեր, օդը սկսում է սառել, և այդպիսով գոյանում է ամպ:
- Ինչպես է առաջանում քամին:
Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, տաք և սառը օդերի խառնուրդից առաջանում է քամի:
- Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?
Ոչ, հնարավոր չէ։Քանի որ կոնվեկցիան դա հեղուկի կամ գազի հոսաքների միջոցով կատարվող ջերմահաղորդումն է, այսինքն հեղուկներում և գազերում նյութի տեղափոխության հետևանքով ջերմության փոխանցումն է մի տեղից մյուսը։
- Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:
Այն տարածությունը որտեղ գործում են էլեկտրական և մագնսիական ուժերը կոչվում է էլեկտրամագնիսական դաշտ։
Էլեկտրամագնիսկան դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութի հետ կապված վիճակում և նյութից առանձին։Նյութից առանձնանալով այն տեղափոխվում է տարածության մեջ։
- Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:
էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:
- Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:
Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ՝ ձեռքը ներքևից մոտեցնելով հոսանքին միացված էլեկտրական արդուկին զգում ենք թե ինչպես է ջերմությունն արդուկից հաղորդվում մեր ձեռքին։Արդուկի և ձեռքի միջև կա օդի շերտ։Սակայն օդը վատ ջերմահաղորդիչ է, նշանակում է ,որ ջերմությունն արդուկից մեր ձեռքին ջերմահաղորդականությամբ չի փոխանցվում,չի փոխանցվում նաև կոնվեկցիայով ,ուրեմն՝ ջերմությունը մեր ձեռքին հաղորդվում է ճառագայթային ջերմափոխանակմամբ։
- Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝ սև, թե՞ սպիտակ:
Մուգ գույնի մակերևությները ավելի լավ կլանիչներ են քան բաց գույնի մակերևությները: Օրինակ՝ Ամռանը խորհուրդ չեն տալիս կրել մուգ հագուստ, քանի որ այն ավելի արագ է ջերմություն փոխանցում, քան ավելի վառ գույները, հատկապես ՝ սպիտակը:
- Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:
Օդապարիկները և ինքնաթիռների թևերը շատ հաճախ ներկում են արծաթագույն ներկով, որպեսզի դրանք ավելի քիչ կլանեն արեգակնային ճառագայթները։ Իսկ եթե անհրաժեշտ է արեգակնային էներգիան, արբանյակները ներկում են մուգ գույնի։