Design a site like this with WordPress.com
Get started

Մաշկ

Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը`   0,5-4 մմ, քաշը`   մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները (ռեցեպտորներ) և մաշկի բաղադրիչները`   ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:

Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի խնամքի գլխավոր միջոցը այն լվանալն է, որով մաշկի մակերեսից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը`   դրա մեջ պարունակվող աղերով, վերնամաշկի եղջերացած թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում այն կեղտոտող տարբեր նյութեր:

Մաշկը ձեզ պաշտպանում է արտաքին միջավայրից, այդ թվում՝ եղանակային պայմաններից: Այն նաև ներկայացված է ձեր օրգանիզմի իմունային համակարգի մեջ և շատ անգամ հանդիսանում է վարակների հարուցիչների և օտարածին մոլեկուլների դեմ պայքարի «առաջին գիծը», ընդ որում, ոչ միայն որպես ֆիզիկական պատնեշ, այլև որպես ակտիվ իմունային պատասխաններին անմիջականորեն մասնակից:

Մաշկն օգնում է ձեր մարմնի ջերմաստիճանի կարգավորմանը: Օրինակ, մարմնի ջերմաստիճանը բարձրանալիս արյան հոսքը դեպի մաշկ ուժեղանում է, մաշկը սկսում է «բաց թողնել» ավելի շատ ջերմություն՝ օգնելով մարմնի ջերմության նվազեցմանը: Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը նաև քրտնարտադրության միջոցով:

Մաշկը ձեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու ձեր զգացողությունների շրջանակը՝ տաքություն, սառնություն, հպում, ցավ և վիբրացիա:

Մաշկն անջրաթափանց է և թույլ չի տալիս, որ սննդանյութերը ձեր մարմնից «հոսեն դուրս»:

Վերջապես, մաշկը կլանում է արյան ուլտրամանուշակագույն ճառագայթները և արտադրում վիտամին D:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: