Ազատությունը մարդու ինքնադրսևորման և ինքնաարտահայտման համար կարևորագույն նախապայման է: Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ: Աշխարհի շատ վայրերում մարդիկ ցանկանում են ազատվել խտրականությունից, աղքատությունից, խոշտանգումներից։ Մեկ այլ հատվածում էլ մարդիկ պայքարում են խոսքի, ընտրության և ինքնորոշման ազատության դեմ։ Ստացվում է՝ ազատության պատկերացումները յուրաքանչյուրի մոտ շատ տարբեր են: Ոմանք կարծում են, թե որքան շատ ազատություն ունենան, այնքան ավելի լավ կապրեն։ Սակայն անսահման ազատությունը կարող է վատ հետևանքներ ունենալ: Ընտրություն ունեցող մարդը ունի ազատ կամք: