Սևանի հարակից բնակավայրերի կենցաղային կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են լիճ՝ վնասելով ջուրը, ավազանի բուսական ու կենդանական աշխարհը։ Ջրի մակարդակի իջեցումր նպաստավոր պայմաններ է ստեղծում լճի ճահճացման համար: Լճի ճահճացումը դանդաղեցնելու գործում մեծ դեր է խաղում նրա հատակին գտնվող 4C աստիճան հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Սևանա լճի ավազանի հարակից տարածքներում գյուղատնտեսության և անասնապահության արդյունքում պարարտանյութերի և գոմաղբի միջոցով ազոտային և ֆոսֆորային արտանետումները զգալիորեն ճնշում են լճի ջրային ռեսուրսները։ Լճի մակարդակի իջեցումից լիճը վարակվում է կապտականաչ ջրիմուռներով, խախտվում է նաև գազային ռեժիմը, պակասում է թթվածնի քանակը, որը և իր հերթին անդրադառնում է կենդանական և բուսական աշխարհի վրա: Իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորված է ջրի մակարդակի իջեցմամբ: