Տիեզերական նյութի բաղադրությունը ձևավորվում է հիմնականում գերնոր աստղերի պայթյունների ժամանակ և աստղային ընդերքում։ Միջաստղային սառն ամպերում հայտնաբերվել են ավելի քան երկու տասնյակ պարզ և բարդ (մինչև 7 ատոմ պարունակող) մոլեկուլներ, իոններ՝ H2, H2O, 02, N2, ОН–, СО, СН4, NH3, СН2O և այլն: Արեգակի միայն հեռավոր և հսկա մոլորակների վրա են (սառցաշերտի և զանգվածային մթնոլորտի ձևով) պահպանվել արեգակնային թեթև գազերը H2, CH4, NH3 և այլն: