Ինչ ագրեգատային վիճակներում կարողէ լինել նյութը:
Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:
Որոնք են ջրի ագրեգատային վիճակները:
Ջրի ագրեգատային վիճակներն են սառույցը(պինդ), ջուրը(հեղուկ) և գոլորշին(գազ):
Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:
Նյութի այս կամ այն վիճակը բացատրվում է նրա ջերմաստիճանի և ձևի փոփոխությամբ :
Որ պրոցեսն է կոչվում հալում:
Նյութի անցումը բյուրեղային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
Որ պրոցեսն է կոչվում պնդացում:
Նյութի հեղուկ վիճակից անցումը բյուրեղային վիճակի, անվանում են պնդացում, նաև բյուրեղացում:
Ինչ է հալման ջերմատիճանը:
Այն ջերմաստիճանը, որի դեպքում սկսում է հալումը և ամբողջությամբ ավարտվում անվանում են նյութի հալման ջերմաստիճան:
Նյութը սկսում է հալել +1աստիճանից:
Ինչ է գոլորշիացումը:
Նյութի պինդ կամ հեղուկ վիճակից գազային վիճակ անցնելը կոչվում է գոլորշիացում:
Ինչ է խտացումը:
Նյութի գազային վիճակից հեղուկ վիճակ անցնելը կոչվում է խտացում: