Design a site like this with WordPress.com
Get started

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվել է 1914 թ.-ից, ծագել է Եվրոպայում:

Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում:

Ավստրո-Հունգարիան հուլիսի 23-ին 10 կետանոց վերջնագիր ներկայացրեց Սերբիային, որոնք անընդունելի էին և հրահրում էին պատերազմի, հաջորդ օրը՝ Ռուսաստանի նախարարների նիստից հետո, հրաման արձակվեց զորահավաք իրականացնել Օդեսայում, Կիևում, Կազանում և Մոսկվայում, պատերազմական պատրաստության բերեց Բալթիկ և Սև ծովի նավատորմերը։ Նրանք նաև հրամայեցին մյուս շրջաններին նույնպես պատրաստ լինել զորահավաքի։ Սերբիան նույնպես հայտարարեց համընդհանուր զորահավաքի մասին, չնայած նրանք համաձայն էին վերջնագրի բոլոր կետերին բացի մեկից, որով պետք է թույլ տար ավստրիացիներին մասնակցել Ֆերդինանդի սպանության գործի հետաքննությանը։ Սրանից հետո Ավստրիան միանգամից խզեց բոլոր դիվանագիտական հարաբերությունները Սերբիայի հետ և հայտարարեց զինված ուժերի մասնակի զորահավաքի մասին։ Վերջապես հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։

Հուլիսի 29-ին Ռուսաստանը, որը չէր ցանկանում զիջել իր դիրքերը Բալկաններում և պարտավորված էր օգնել Սերբիային, նույնպես հայտարարեց զորահավաքի մասին։ Գերմանիայի կանցլեր Բեթմեն-Հոլվեգը որոշեց սպասել մինչև հուլիսի 31 իրադարձությունների հետագա զարգացմանը հետևելու համար։ Հուլիսի 30-ին Ռուսաստանը սկսեց պատրաստվել պատերազմի Գերմանիայի դեմ։ Կայզեր Վիլհելմ II-ը խնդրեց իր զարմիկին՝ Ցար Նիկոլայ II-ին, հրաժարվել պատերազմից։ Երբ նա մերժեց, Գերմանիան վերջնագիր ներկայացրեց ռուսներին՝ չօգնել սերբերին, մեկ այլ վերջնագիր ուղարկվեց Ֆրանսիային՝ չօգնել ռուսներին, եթե նրանք պաշտպանեն սերբերին։

Գերմանիայի կառավարությունը ցանկանում էր, որ Ֆրանսիան մնա չեզոք, քանի որ այդ պահին Գերմանիան չէր ցանկանում պատերազմել երկու ճակատով։ Ֆրանսիան չմերժեց, բայց ուղարկեց երկիմաստ հաղորդագություն, որով հորդորում էին Գերմանիային հետ քաշել զորքերը սահմանից, միևնույն ժամանակ հայտարարեց զորահավաքի մասին։ Գերմանիան նույնպես սկսեց զորահավաքը։ Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուգի վրա օգոստոսի 2-ին և մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային: Օգոստոսին 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, որպեսզի նրանք հարձակվեն Ֆրանսիայի վրա, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային նույնպես: Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային նույն օրը, քանի որ Գերմանիան չարձագանքեց Բրիտանիայի վերջնագրին, համաձայն որի Բելգիան պետք է մնար չեզոք: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: