Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց լեզու

   1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

          Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: .րոտը, հրաբուխների ձայնը, ծովային մկնիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի

3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:

Գետնաքարշ-գետին+քարշ, գիտնական-գիտ+ական, հնձվոր-հունձ+վոր, խուսափել-խույս+ել, քննարկել-քննել+արկել, լսափող-լսել+փող, նստարան-նիստ+արան, լրջախոհ-լուրջ+խոհ,  ուղեկից-ուղի+կից, շրջադարձ-շուրջ+դարձ, կավճոտ-կավիճ+ոտ, սուզանավ-սույզ+նավ, չվացուցակ-չու+ցուցակ, իշայծյամ-էշ+այծյամ, պտուտակ-պտույտ+ակ:

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:

Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

5․ Բ շարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը։

Ա. ոտ ու ձեռից ընկնել, ուղտի ականջում քնած,  լուն ուղտ դարձնել, կրիայի քայլերով, անկողին ընկնել, գլուխ գլխի տալ, խելքի ծով:

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

Ոտ ու ձեռից ընկնել- ծերանալ, ուղտի ականջում քնած-դինջ,  լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել, կրիայի քայլերով-դանդաղ, անկողին ընկնել-հիվանդանալ, գլուխ գլխի տալ- միասին մտածել խելքի ծով-խելացի։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: