Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց լեզու

1.Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց։ Նա իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթթի վարդերի մեջ թաղած։

2. Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։

Հանրահայտ-աշխարհահռչակ, թռչուն- հավք, զարդարված-պճնված, առավոտ- վաղորդայն,  սյուք- հով, ունկ- ականջ։

3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Սիրավառ

Գտիր մեկ ածանցավոր բառ։

թաղած

4. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Գարուն-գարնան, արբեցում-արբեցման ան արտաքին հոլով

Երջանկություն-երջանկության, տխրություն-տխրության ա ներքին հոլով

5. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

Նստեց, բռնեց, մոտեցրեց։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: