Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց լեզու

 Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մի օր դղյակի դուռը բացվեց և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի սրարշավ նժույգի վրա ընտիր ասպազենով գոտևորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին վճիտ հայացքը շուրջը ձգելով խթանեց նժույգը, սլացավ երկնասույզ լեռներով անդնդախոր ձորերով ոտք դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում խմեց աստղափրփուր գինին վայելեց խրախճանքներ ու խնջույքներ անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեփծեփող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչանքը վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց սպասեց և բացող չեղավ։ Բախեց նա վերստին բայց ավաղ հավիտյան փակ էր դղյակի դուռը նրան ոչ ոք չէր սպասում։

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։

 Սրարշավ-սուր, արշավ, կնքեցին-կնունք, ձգվելով-ձիգ, ընչացքը-ընչ։ 

3. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-համեղ կերակուր
անթացուպ-հենակ, ձեռնափայտ
կռուփ-բռունցք
ակութ-կրակարան, օջախ, վառարան
գեղմ-բուրդ
գուղձ-կոշտ
ամեհի-անզուսպ, կատաղի, վայրագ
բռնազբոսիկ-կեղծ, ոչ բնական, արհեստական
զգլխիչ-դյութիչ
արգասավոր-արդյունավետ
ազնավուր-գեղեցիկ
 բագին-տաճար
խթան-մշտուկ
 բավիղ-լաբիրինթոս

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: