Design a site like this with WordPress.com
Get started

Սարդարապատի ճակատամարտ

Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Օգտվելով Կովկասյան ռազմաճակատի մերկացումից, թուրքական կառավարությունը ծրագրել Էր ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը, վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին։ Խախտելով Ադրկովկասյան կոմիսարիատի հետ կնքված (1917-ի դեկտ. 5) զինադադարը, թուրքական զորքերը 1918-ի փետր. 10-ին հարձակման անցնելով՝ շուրջ 2 ամսում գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, ապա Սարդարապատի ու Բաշ-Ապարանի վրայով փորձեցին մտնել Երևան։ Սարդարապատի ուղղությամբ շարժվող թուրքական զորախումբը (հրամանատար՝ Յաղուբ Շեքի փաշա) բաղկացած էր 36-րդ հետևակային դիվիզիայից, մեկական հարվածային և սակրավորների գումարտակից, կորպուսային հեծյալ գնդից, 1500 քրդական հեծյալից, հրետանային մարտկոցից (40 թնդանոթ)։ Հայկական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար՝ գեն. Մ. Սիլիկյան) կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 3-րդ հետևակային բրիգադը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Մակվի հետևակային գումարտակը) և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը։

Հայկական գլխավոր ուժերը կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային և 2֊րդ հեծյալ, ինչպես նաև պարտիզանական հեծյալ գնդերը, սահմանապահ գումարտակի աջակցությամբ, փակելու էին Բաշ-Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը։ Կողբից և Իգդիրից թուրքական 5-րդ և 12-րդ դիվիզիաների հարձակումը կանխելու համար պայթեցվեցին Արաքսի վրայի Կարակալայի և Մարգարայի կամուրջները, համախմբվեցին տեղական ուժերը։ Հայկական զորքերի ձախ թևը պաշտպանում էին զեյթունյան հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտեր և իգդիրցի աշխարհազորայինները։ Շարուրի կողմից թիկունքն ապահովում էր հետևակային երրորդ բրիգադը։

Ներխուժելով Արարատյան դաշտ՝ թուրքերը 1918-ի մայիսի 21-ին գրավեցին Սարդարապատ կայարանը և համանուն գյուղը, ապա Գեչրլուն (այժմ՝ Մրգաշատ գյուղ) և մոտեցան Ղամշլաին (Եղեգնուտ)։ Գեն. Մ. Սիլիկյանի հրամանով Հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պ. Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից (Արշալույս գյուղ) և Ղուրդուղուլիից (Արմավիր գյուղ) մայիսի 22-ին անցան ընդհանուր հարձակման, կոտրեցին թշնամու դիմադրությունը և հարկադրեցին խուճապահար փախուստի (15—20 կմ)։ Օգտվելով հետապնդման դադարից՝ թուրքական զորքերը վերադասավորեցին ուժերը և ամրացան Արաքս կայարանից հս-արմ. գտնվող Չիմնի և Թուլքի կոչվող բարձունքներին։ Թուրքական հրամանատարությունը վճռեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի խոշոր կորուստներ կրած զորքը, սակայն Արաքսը գետանցել փորձող Մյուրսել Փաշայի 5-րդ դիվիզիան ետ շպրտվեց։ Մայիսի 24-ին մասնակի փոխհրաձգություններ տեղի ունեցան։

Գրաված դիրքերից թշնամուն ճակատային գրոհով դուրս շպրտելու՝ գնդապետ Պ. Փիրումյանի և մյուս զորամասերի մայիսի 25-ին ձեռնարկած փորձը հաջողություն չունեցավ։ Ստեղծված հարվածային զորախումբը, որը բաղկացած էր Երզնկայի հետևակային գնդից, Մակվի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից, մայիսի 27-ին Կոշ և Խըզնաուր գյուղերից շրջանցիկ զորաշարժով թշնամուն հարվածեց թիկունքից, իսկ հիմնական ուժերը միաժամանակյա ճակատային հարված հասցրին։ Թուրքերին թիկունքից (Թալինից) հարվածեց նաև Պանդուխտի (Միքայել Սերյան) մշեցիներից կազմված ջոկատը։ Ծանր կորուստներ կրելով (միայն մայիսի 22–26-ին արդեն տվել էին 3500 սպանված)՝ թուրքական զորաբանակի մնացորդները խուճապահար փախան Ալեքսանդրապոլ։ Ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով։ Այն ձեռք բերվեց հայկական կանոնավոր զորամասերի  և աշխարհազորայինների հերոսական, անձնազոհ պայքարի գնով։ Հերոսամարտի մասնակից, հետագայում Սովետական Միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանը բարձր է գնահատել հայկական զորքերի Երևանյան խմբավորման հրամանատար գեն. Մ. Սիլիկյանի զորավարական հմտությունն ու ռազմական տաղանդը։

Հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակության ունեցած այդ գոտեմարտին մասնակցել են հասարակության բոլոր խավերը, քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ են։
Սարդարապատի ճակատամարտու տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանը փրկվեց թուրքական գրավումից, զգալիորեն կասեցվեց թուրքական բանակի առաջխաղացումը դեպի Բաքու։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: