Ազատ լիցքակիրները հաղորդիչներում գտնվող լիցքավորված մասնիկներն են՝ մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում` իոնները, որոնք կարող են ազատորեն տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որը կատարվում է էլեկրական դաշտի օգնությամբ անվանում են հոսանք։
Քանի որ Բ էլեկտրացույցում էլեկտրոնների քանակը ավելի քիչ է քան Ա-ում, Ա էլեկտրացույցը իր էլեկտրոնների մի մասը փոխանցում է Բ-ին։ Էլ․ հոսանքը կարճատև է, որովհետև Ա և Բ էլեկտրացույցերում էլեկտրոնների թիվը վերջ ի վերջո հավասարվում է և էլեկտրոնները իրար վանում են, հոսանքը դադարում է։
Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է էլեկտրոնների շարժմամբ։
Հոսանքի ուղություն է համարվում այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները։