Design a site like this with WordPress.com
Get started

Ժողովրդավարություն

«Ժողովրդավարություն» եզրույթը առաջացել է Հին Հունաստանում, մ․թ․ա 5-րդ դարում։ Ժողովրդավարությունը նշանակել է ժողովրդի իշխանություն։ Ներկայումս առավել տարածված է սահմանել ժողովրդավարությունը որպես վարչակարգի տեսակ։ Ժողովրդավարական կառավարության հիմնումը նախ և առաջ բխում է մարդու իրավունքների, շահերի և բարեկեցության ապահովությունից։

Ժողովրդավորության հիմնական սկզբունքներից են՝

  • Հավասարություն։ Այս գաղափարը վերաբերում է օրենքի առջև քաղաքացիների հավասարությանը, քաղաքացիների ունեցած հնարավորություններրի հավասարազորությանը` անկախ էթնիկ, սեռական և կրոնական։
  • Քաղաքացիների մասնակցությունը։ Ժողովրդական վարչակարգում քաղաքացիներն ունեն ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություն մասնակցելու քաղաքական կյանքին։
  • Ընտրություններ։ Ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքացիներին իրենց ձայնը տալու նախընտրած թեկնածուներին, որոնք հետագայում կներկայացնեն իրենց շահերն ու իրավունքները քաղաքական որոշումների ընդունման գործընթացում։
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն։ Հաշվետվողականությունը պետք է լինի և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական։ Ուղղահայաց հաշվետվողականությունը առաջնորդի կամ պաշտոնյաների հաշվետվողականությունն է իրենց որոշումների և գործունեության մասին քաղաքացիների առջև, իսկ հորիզոնականը՝ հաշվետվողականությունն է պաշտոնյաների միջև, որն առավել արդյունավետ է դառնում  թափանցիկության ապահովման միջոցով։
  • Մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ։ Ժողովրդավարական վարչակարգերը ձգտում են մարդու իրավունքների ու հիմարար ազատությունների պաշտպանմանը։

Ժողովրդավարական վարչակարգում որոշումների ընդունման գործընթացը լինում է երկու տեսակի՝ ուղիղ և ներկայացուցչական։ Ուղիղ ժողովրդավարության ժամանակ քաղաքացիները իրենք են մասնակցում քաղաքական որոշումների կայացման գործընթացին առանց միջնորդների ներգրավման։ Ներկայացուցչական ժողովրդավարությունը առավել տարածված ձև է, որի ժամանակ քաղաքացիները ընտրում են ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են քաղաքական որոշումների կայացման գործընթացին։

Ժողովրդավարության առանցքային ճյուղերն են օրենսդիր, գործադիր, դատական մարմինները և դրանց հստակ տարանջատվածությունը և անկախությունը։ Օրենսդիր մարմինը կատարում է ներկայացուցչական, օրենքների ու նախագծերի մշակման գործառույթ։ Գործադիր մարմինը պատասխանատու է օրենսդիր մարմնի կողմից ընդունված օրենքների ու նախագծերի կիրառման համար, ապահովում է սահմանադրականություն։ Դատական մարմինը իրականացնում է արդարադատություն, լուծում իրավական վեճեր՝ ղեկավարվելով օրենքներով։ Իշխանության չորրորդ ճյուղ են համարվում լրատվամիջոցները, որոնք նույնպես կարևոր բաղադրիչ են ժողովրդավարական վարչակարգում բազմակարծություն ապահովելու հարցում։

Ժողովրդավարական վարչակարգերը լինում են տարբեր տեսակների, որոնք դասվում են երկու հիմնական խմբում՝ թերի ժողովրդավարություն ու լիարժեք ժողովրդավարություն։ Ժողովրդավարության կայացման հինգ ոլորտներն են՝  օրենքի գերակայությունը, պետական կառավարման համակարգը, քաղաքական հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: