1. Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում․ կազմում է աստղերի և արևի զանգվածի մոտ կեսը (պլազմայի ձևով), արեգակի մթնոլորտի 84 %-ը, միջաստղային միջավայրի և միգամածությունների հիմնական մասը։ Աստղերի ընդերքում՝ ջրածնի ատոմների միջուկներից՝ պրոտոններից սինթեզվում են հելիումի ատոմի միջուկներ (ջերմամիջուկային սինթեզ), անջատվում է ահռելի քանակներով էներգիա։
2.Ջրածինը համարվում է ապագայի վառելանյութ. ինչո՞ւ
Ջրածինը կիրառվում է որպես վառելանյութ, սակայն, որպեսզի այն էներգիա անջատի պահանջվում է շատ բարձր ջերմաստիճան: Նաև այն որպես վառելանյութ կիրառմանը խոչընդոտում է նրա բարձր գինը: