Design a site like this with WordPress.com
Get started

Հայ-ռուսական հարաբերություններ

Հայաստանի անկախության հռչակումից հետո բավականին բարդ հարաբերություններ ստեղծվեցին Ռուսաստանի հետ։ 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում փաստորեն առաջացել էին երկու հակադիր ուժեր, որոնք քաղաքացիական կռիվներ էին մղում իրար դեմ։ Դրանցից մեկը Խորհրդային Ռուսաստանն էր (ՌԽՖՍՀ)։ Նա պայքարում էր խորհրդային կարգերը ամբողջ Ռուսաստանում հաստատելու համար։ Այլ կերպ Խորհրդային Ռուսաստանին կոչում էին «կարմիրներ»։ Մյուս կողմը հին կարգերի պահպանման կողմնակից ուժերն էին, որոնք չէին ընդունում բոլշևիկյան կարգերը։ Սրանց էլ կոչում էին «սպիտակներ»։ Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում ստեղծվեցին մի շարք ոչ խորհրդային պետական կազմավորումներ՝ Կուբանի, Թերեքի, Դոնի, Ղրիմի. Սիբիրի և այլն։ Սրանց ղեկավարում էին նախկին ցարական գեներալներ։

Հարկ է նշել, որ նորանկախ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չկարողացավ նորմալ հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ, թեև այդ ուղղությամբ որոշ փորձեր արվեցին։ Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները չէին ընդունում խորհրդային վարչաձևը։ Իր հերթին խորհրդային կառավարությունն էլ ցանկություն չուներ ճանաչելու Հայաստանի անկախությունը։

Դրան հակառակ բավականին սերտ հարաբերություններ հաստատվեցին Ռուսաստանի հարավի և Սիբիրի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ Հայաստանն այնտեղ դիվանագիտական ներկայացուցչություններ բացեց։ Հայաստանը նյութական որոշակի օգնություն ստացավ ոչ խորհրդային պետական կազմավորումների ու հատկապես գեներալ Ա. Դենիկինի գլխավորած Հյուսիսային Կովկասի կառավարությունից։ Լավ կապեր էին հաստատվել նաև Ուկրաինայի, Սիբիրում՝ ծովակալ Կոլչակի կառավարության հետ և այլն։ Հայ-ռուսական հարաբերությունների այս վիճակը շարունակվեց մինչև 1920թ. սկզբները։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: