Design a site like this with WordPress.com
Get started

Բազմացում

Անսեռ բազմացման ժամանակ օրգանիզմները առաջացնում են գենետիկորեն նույնական կրկնօրինակներ՝ առանց այլ օրգանիզմի գենետիկական նյութի միջամտության։ Բակտերիաները բաժանվում են ուղղակի բաժանման միջոցով, վիրուսները բազմանում են տեր բջջի հաշվին, հիդրաները և խմորասնկերը՝ բողբոջմամբ։

Անսեռ ճանապարհով բազմացող շատ տեսակներ՝ հիդրաները, խմորասնկերը և մեդուզաները, կարող են բազմանալ նաև սեռական ճանապարհով։ Օրինակ՝ բույսերի մեծամասնությունն ընդունակ է բազմանալ վեգետատիվ ճանապարհով՝ բազմացում առանց սերմերի և սպորների, բայց բույսերը կարող են բազմանալ նաև սեռական եղանակով։ Նմանապես՝ բակտերիաները կարող են փոխանակել գենետիկական տեղեկատվությունը կոնյուգացիայի միջոցով։

Սեռական բազմացումը կենսաբանական գործընթաց է, որի ժամանակ նոր օրգանիզմն առաջանում է երկու օրգանիզմների ժառանգական տեղեկատվության միաձուլման հետևանքով։ Սեռական բազմացումն սկսում է մեյոզով, որը բջիջների բաժանման հատուկ մասնագիտացված եղանակ է։ Երկու ծնողական օրգանիզմներից յուրաքանչյուրը ստեղծում է հապլոիդ քրոմոսոմների հավաքակազմ ունեցող գամետներ։ Օրգանիզմների մեծամասնությունը ձևավորում է երկու տեսակի գամետներ։ Օրգանիզմների շատ քիչ տեսակներ, ինչպես օրինակ սնկերի մեծամասնությունն է կամ ինֆոզորիա կան երկու «սեռեր», որոնք անվանվում են սինգեններ։ Կենդանիների մեծամասնությունը, այդ թվում մարդը և բույսերը բազմանում են սեռական ճանապարհով։ Սեռական ճանապարհով բազմացող օրգանիզմները ամեն հատկանիշի համար ունեն տարբեր գեներ՝ ալելներ։ Սերունդը ժառանգում է ամեն հատկանիշի համար մեկ ալել՝ յուրաքանչյուր ծնողից։ Այսպիսով, սերունդը ունենում է ծնողական հատկանիշների ամբողջությունը։ Կարծում են, որ սեռական բազմացումը թույլ է տալիս, որ ոչ նպաստավոր ալելները չդրսևորվեն։

Մամուռները բազմանում են սեռական ճանապարհով, բայց ավելի մեծ և տեսանելի օրգանիզմները հապլոիդ են և ձևավորում են գամետներ։ Գամետները միավորվում են՝ առաջացնելով զիգոտ, որը աճում է՝ վերածվելով սպորանգիումի։ Սպորանգիումը հետագայում ձևավորում է հապլոիդ սպորներ։ Դիպլոիդ փուլը համեմատաբար փոքր է և կարճատև՝ հապլոիդ փուլի համեմատ։ Դիլպլոիդության զարգացումը բերել է նրան, որ հետերոզիսը գոյություն ունի միայն դիպլոիդ սերունդներում։ Մամուռները բազմանում են սեռական ճանապարհով, չնայած նրան, որ հապլոիդ փուլը չի շահում հետերոզիսից։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: