Design a site like this with WordPress.com
Get started

Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խորհրդային Հայաստանը ազգային-տարածքային չլուծված հիմնահարցերը լուծելու համար:

1920-1921 թթ․ Հայաստանը ուներ տարածքային հարցեր իր հարևան պետությունների հետ։ Դրանք էին՝ Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը։ Թուրքիայի հետ Հայաստանը ուներ Կարսի, Ալեքսանդրապոլի,  և Սուրմալուի մարզերի վերբերյալ պահանջներ։ Սակայն 1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան), որ զրկվել էր բանակցություններին մասնակցելուց, այնուամենայնիվ պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914թ. սահմանների վերականգնում։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի (հօգուտ Վրաստանի) և Կարսի ու Սուրմալուի գավառի (հօգուտ Թուրքիայի) փոխանակություն։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Երկրամասի հետագա ինքնապաշտպանության ու հեռանկարների համար Հայաստանի խորհրդայնացման շնորհիվ քաղաքական նոր իրադրություն ստեղծվեց։ Չվստահելով Ադրբեջանի որոշման անկեղծությանը՝ նշանավոր ազգային գործիչ Գարեգին Նժդեհը շարունակում էր գլխավորել Զանգեզուրի ինքնապաշտպանական մարտերը։ Նա դեմ չէր հաշտություն կնքելուն, միայն պայման էր դնում, որ Զանգեզուրը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը միացվեն Հայաստանին։ Զանգեզուրի գոյամարտը ազգային-ազատագրական պայքար էր, որը մղվում էր երկրամասը ադրբեջանական վտանգից պաշտպանելու համար։ Դրա շնորհիվ այսօր Զանգեզուրը գտնվում է Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծումը պատճառաբանվեց միայն տնտեսական գործոններով՝ անտեսելով ազգայինը։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը բնականաբար խիստ դժգոհ էին որոշումից և արտահայտեցին իրենց անհամաձայնությունը, սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ Հայրենի երկրին միանալու ձգտումով համակված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բողոքի ձայնը չլռեց նույնիսկ ստալինյան բռնատիրության տարիներին։ Տարածքային հարցերի «լուծումից» հետո հնարավոր համարվեց կատարել Անդրկովկասի հանրապետությունների միջպետական հստակ սահմանագծում։ Ստեղծվեցին միայն հայ-վրացական և վրաց-ադրբեջանական պայմանագրեր։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: