Տեքստ
Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այ-անելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան և ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հակառակորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում, ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատեր-ությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին տանելով Ալեքսանդրիա՝ կնոջ և երեխաների հետ միասին:
- Լրացրու բաց թողած տառերը։
- Տեքստից գտիր կապերն ու շաղկապները։
և,ու,թե,այլ
- Գտիր բազմաթիվ, բանակ, գոռոզ, տղամարդ բառերի հոմանիշները։
բազմաթիվ- մեծաքանակ, բանակ-զորք, գոռոզ-ուխտադրուժ, տղամարդ-այր:
- Տեքստում կան իրար հոմանիշ 2 զույգ բառեր. գտիր դրանք։
- Ինքնահավան – ամբարտավան
- Ապաստան – օթևան
- Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ։
Մարդկային – մարդիկ
Կիսաշրջանաձև – կես և շուրջ
Հանդիսական – հանդես
Տիրելով – բայ, անորոշ, գործիական հոլով, պարզ, չեզոք
Սկսում է – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Փառասեր – ածական, որակական
Փրկված – հարակատար դերբայ, կրավորական, ածանցավոր
Ինքն – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, ուղղական հոլով, դերանվանական հոլովում
Վճռական – ածական, որակական
Կհասցներ – բայ, ենթադրական անցյալ, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ,
Վերջնականապես – ձևի մակբայ
Թշնամուն – գոյական, տրական հոլով, եզակի, ու արտաքին
Վեհանձնության – գոյական, սեռական հոլով, եզակի, ա ներքին
Տալիս է – բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա, երրորդ դեմք, եզակի, ներգործական, պարզ
Ամբողջ – որոշյալ դերանուն
Ձմեռ – գոյական, ուղղական, եզակի, վա արտաքին
Հանդիսականներով – գոյական, գործիական հոլով, հոգնակի, ի արտաքին
Օր – գոյական, ուղղական, եզակի, վա արտաքին