1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
նախածանց- Անհայտ, ներգրավում, տգեղ, հակաթույն, չկամ,ենթավարպետ, հարակից, անթիվ, ապաշնորհ, անհարմար, արտապատկեր։
վերջածանց- հավաքածու, լսարան, մթերային, միլիոնավոր, միտք, ցուցանակ, մորթեղեն, հայրական, ծիծաղելի, խնձորենի, կաղնուտ, տրամագծորեն, կղզյակ։
նախածանց և վերջածանց –վերահաշվում, , անմտություն, անհոգաբար, համատեղություն, գերադաս, դժգոհություն, անհավատալի։
Նախադասության գլխավոր անդամներ։
- Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
- Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։
Ստորոգյալի տեսակները
- Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
- Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
Օր.՝
- Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
- Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։
- Խոսակցությունն ավելի հաճելի էր (բաղադրյալ) նրան։
- Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում (բաղադրյալ)։
- Անտառն ավելի գեղեցիկ էր թվում (պարզ)։
- Այժմ անձրևում է (պարզ)։
- Վերջապես խախտվեց (պարզ) լռությունը։
- Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր (պարզ) հոգնած զինվորների վերարկուները։
- Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին (պարզ) անեծքի դառնաշունչ խոսքեր։
- Սեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում (պարզ) մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։
- Ռուբենը մտքում նեղանում էր(պարզ) նրա այդ տարօրինակ հանգստությունից։
- Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր (բաղադրյալ)՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։