1․Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին:
Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց. «Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:
«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
2․Գրիր հետևյալ դարձվածքներ բացատրությունը․
գլուխը կորցնել – գժվել
գլխից դուրս տալ – սուտ խոսալ
աչքերը գնալ – ուշագնաց լինել
աչքերը բաց անել – ուշքի գալ; զարթնել
գլխին նստել – երես առնել
սիրտը փորն ընկնել – վախենալ
աչք փակել – անտեսել
քիթը ցցել – ինքնավստահ լինել
բերան ծռել – խնդրել
- Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.
գույն+ գեղ- գունագեղ
ջուր+ հեղձ- ջրահեղձ
ծաղիկ+ փունջ- ծաղկեփունջ
ես+սեր- եսասեր
նավ+ վար-նավավար - Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:
Գետնի տակ թաքնված հանքանյութերի-հանքանյութ մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի-բույս հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց-նրա արմատները պոմպերի-պոմպ նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի-նյութ լուծույթներ-լուծույթ։ Տերևների-տերև մեջ և ցողուններում-ցողուն կուտակվում են մետաղներ-մետաղ, որոնց պաշարները-պաշար թաքնված են գետնի խորքերում-խորք։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած բույսերի-բույս նմուշները-նմուշ և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում նաև բույսերի-բույս հյութերը-հյութ։ Այդպես կանաչ «հետախույզները»-հետախույզ օգնում են որոշելու հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից