Ֆեմինիզմը լայն իմաստով հասարակական շարժում է, որի կողմնակիցները գտնում են, որ կանայք պետք է տղամարդկանց հետ հավասար լինեն կյանքի բոլոր ոլորտներում, իսկ նեղ իմաստով՝ սոցիալ-փիլիսոփայական շարժում, որի նպատակն է վերջ դնել կանանց շահագործմանը և նրանց համար տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ապահովել։
Սակայն ֆեմինիզմի կողմնակիցները պայքարում են ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության համար, այլ նաև տղամարդկանց և ցանկացած մարդու իրավուքների և ազատությունների ապահովման և իրականացման գաղափարների համար։ Ներկայումս ֆեմինիզմը հանդես է գալիս որպես սոցիալ-մշակութային զարգացման այլընտրանքային փիլիսոփայական կոնցեպցիա։ Երկար ժամանակ այն գոյություն է ունեցել որպես կանանց և տղամարդկանց հավասարության և հավասար իրավունքներ ունենալու գաղափարախոսություն և որպես սոցիալ-քաղաքական ուղղություն։ Եվ հենվելով կնոջ՝ գործանականում արտահայտվող սոցիալական կարգավիճակի վրա, ֆեմինիզմի տեսաբանները ձևակերպեցին իրենց դժգոհությունը գործերի իրական դրության հանդեպ։Ֆեմինիզմի ներակայացուցիչները ձգտում են կանաց և բոլոր մարդկանց էմանսիպացիային։ Էմանսիպացիան հին հռոմեացիաների մոտ նշանակում էր հայրական իշխանությունից ազատագրվելը։ Այստեղից էլ առաջ է եկել այս տերմինի ընդհանուր նշանակությունը՝ ազատագրում կախվածությունից և սահամափակումից։ Այստեղից էլ կանանց էմանսիպացիան ենթադրում է, որ նախապես մարդկային անհատները հավասար էին միմյանց հետ և որ սեռերի անհավասարությունը իր ծագումով պարտական է կանանց բռնի ենթարկմանը տղամարդկանց։