Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով մոտեցավ ճռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ լուսընկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթուր լույսով շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ, գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։
Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած ենմարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։