Design a site like this with WordPress.com
Get started

Գագիկ Ա

Գագիկ Ա-ն հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին: Հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք: Զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ: X դարի վերջին Ատրպատականի ամիր Մամլանը պատերազմ է հայտարարել Դավիթ Կյուրապաղատին ու Գագիկ Ա-ին և մտել Ծաղկոտն գավառ: Գագիկ Ա-ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը հետ են մղել թշնամուն: 998 թ-ին Մամլանը Խորասանի ամիրի հետ նոր արշավանք է սկսել: Գագիկ Ա-ն, դաշնակից բանակների օգնությամբ, Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտ (Ծումբի ճակատամարտ) ծանր պարտության է մատնել թշնամուն` վերջ դնելով արաբական ոտնձգություններին: 1000 թ-ին, Տայքի գրավումից հետո, Բյուզանդիայի Վասիլ II կայսրին հնազանդություն են հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն չի գնացել՝ «փոքրություն համարեց իր գնալը»: 1001 թ-ին, երբ Տաշիր-Ձորագետի (Լոռու) Դավիթ Անհողին թագավորն  ապստամբել է Գագիկ Ա-ի դեմ, վերջինս խլել է նրա տիրույթները, որի պատճառով էլ Դավթին տրվել է Անհողին մականունը, և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո է  վերադարձրել: Գագիկ Ա-ի օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասել են մինչև Կուր գետը, հարավում՝ Վանա լճի հյուսիսային գավառները, արևմուտքում՝ Բասեն, արևելքում՝ Ուտիք: Զարգացել են երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը: Բարգավաճել են մայրաքաղաք Անին, Դվին և Կարս քաղաքները: Գագիկ Ա-ի կինը՝ Կատրանիդե թագուհին, 1001 թ-ին ավարտել է Անիի հոյակապ Կաթողիկե եկեղեցու շինարարությունը (ճարտարապետ՝ Տրդատ): Գագիկ Ա-ի օրոք Անին կառուցապատվել է գեղեցիկ շինություններով: Քաղաքի պեղումների ժամանակ (1905– 1906 թթ.) հայտնաբերվել է Գագիկ Ա-ի արձանը (2,26 մ բարձրությամբ)՝ գլխին՝ սպիտակ չալմա, հագին՝  արաբական երկարավուն կարմիր խալաթ, մեջքին` փաթաթան: Արաբական տարազը խալիֆության կողմից ճանաչված լինելու նշան էր. այն հագնում էին միայն թագավորները:

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: