Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.
– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով, կհայտարարես, որ դու վախկոտ ես:
Մարդը շատ հուսահատվեց․նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…
Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…
Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.
– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ… Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:
Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը:
Ավարտեք պատմությունը:
-Ամեն անգամ, երբ դու նայում էիր անցորդի աչքերին և ասում էիր որ դու վախկոտ ես, վախը լքում էր քեզ: