Design a site like this with WordPress.com
Get started

Հայդուկներ

Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղերում անասնագոմի կամ մարագի մութ անկյունը։ Գիշերը հայդուկի սեփականությունն էր, գիշերը հայդուկն էր դրության տերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։ Նա տեղափոխվում, տեղից տեղ էր անցնում գիշերը, ապավինելով մթությանը։ Գնում էր սարերով, կիրճերով ու ծերպերով, որպեսզի մարդու չհանդիպեր, իսկ երբ լույսը բացվում էր, մտնում էր թաքստոց։ Հայդուկը մահվան դեմ չէր մաքառում։ Նրա կռիվը թշնամու, իր հայրենիքը բռնադատողների դեմ էր։ Նրա օրերն անցնում էին ձյան ու բքի մեջ, անձրևի ու կարկուտի տակ։ Պետք էր միշտ աչալուրջ լինել, որ եթե թշնամի հանդիպեր, նրա առաջինը հայդուկը կրակեր ու խուճապի մատներ։ Յուրաքանչյուր հայդուկ պետք է կարողանար կռվել ու հաղթել 10-20 թշնամու։ Եթե ռազմական գործողությունների կարիք չկար, հայդուկների մի մասին թույլատրում էին գնալ իրենց գյուղերը, կազմակերպել պաշտպանական ջոկատներ։

Leave a comment

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: