Առաջադրանքներ
1․ Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ: Տեղադրի՛ր ճիշտ բառը:
ա. Տատս թոնրի կողքին էր շարել նոր թխած (1. ջնարակները, 2. նկանակները):
բ. Ժամանակն այդպես էլ չսպիացրեց նրա հոգում մնացած (1. խարամը, 2. խարանը):
գ. Օրակարգում ներկայացված ոչ մի հարցի շուրջ (1. միացյալ, 2. միասնական) որոշում չկայացվեց:
դ. Որոշվեց հիվանդի վիրահատությունը կատարել (1. տեղային, 2.տեղական) անզգայացումով:
2․ Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:
1. ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել
2. երեսից կախվել – թախանձել
3. արյունը ջուր դառնալ – սահմռկել
4. աչքերը փակել – մեռնել
5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել
6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ
7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել
8. գլխին տալ — զղջալ
3․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
4․ Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի
պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
5․ Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
6․Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.
վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար
համերաշխ-գժտված, առինքնող-վանող, օրինաչափ-պատահական
պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի
պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք
7․ Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
Հայաստա´ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
8․ Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
Արյունը գլխին խփել– զայրանալ
Լեզուն բռնվել- կաշկանդվել
Քարը փեշից թափել- հանգստանալ
Զենքերը վայր դնել- հանձնվել
9․ Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:
Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը