Նար-Դոս

Նար-Դոսը գրական անուն է, առաջացել է գծիկով երկու մասի բաժանված նարդոս ծաղկի անունից։ Գրողի իսկական անուն-ազգանունը Միքայել Տեր-Հովհաննիսյան է։ Նա ծնվել է 1867 թ. մարտի 1-ին Թիֆլիսում և ամբողջ կյանքում ապրել այդ քաղաքի հայաբնակ Հավլաբար թաղամասում։ Հայրը բրդավաճառ էր, նյութական զրկանքը անպակաս էր ընտանիքից։ Նրա ուսումը կարճ է տևել. սովորել է նախ Հավլաբարի ծխական, ապա քաղաքային երկդասյա դպրոցում։ Փորձել է կրթությունը շարունակել Քութաիս քաղաքի ուսուցչական սեմինարիայում, բայց նյութական միջոցների բացակայությունը թույլ չի տվել այն ավարտել։ Այդ իսկ պատճառով ընդունվում է Թիֆլիսի արհեստագործական ուսումարանը։ Բայց քանի որ մտադիր չէր փականագործ դառնալ, մեկ տարի հետո թողնում է ուսումը։ Նա չէր ծնվել հաստոցի առջև երկաթ տաշելու համար։ Գիտելիքների պակասն ապագա գրողը լրացնում է անհագուրդ ընթերցանությամբ` կարդում է հայ, ռուս, եվրոպացի հեղինակների գործերը, ուսումասիրում անտիկ շրջանի հունական գրականությունը։ Այս ընթացքում էլ ձևավորվում են գրական նախասիրությունները, ՆարԴոսը կատարում է ստեղծագործական առաջին փորձերը։ Տպագրվում է «Նոր դար» թերթում, աշխատանքի անցնում այնտեղ, իսկ 1890-ից մինչև 1906 թ. դառնում լրագրի պատասխանատու քարտուղարը։ Նրա կյանքը կապվում է մամուլի աշխարհի հետ։ Աշխատել է «Աղբյուր-Տարազ», «Գեղարվեստ», «Սուրհանդակ», «Հորիզոն» պարբերականների խմբագրություններում։ Լրագրողի ամենօրյա աշխատանքը նրա մեջ չի թուլացրել գրողի ստեղծագործական ջիղը։ Գրական առաջին քայլերն արել է որպես բանաստեղծ և թատերագիր։ Սակայն նրա տարերքն արձակն էր, ինչին էլ նվիրվում է մինչև վերջ։ Քսան տարեկան էր, երբ գրում է «Քնքուշ լարեր» վեպը, հաջորդում է «Զազունյան» վեպը։ Իր ստեղծագործական ծրագրերի մասին նա հետագայում այսպես է արտահայտվում. «Իմ գրվածքներում ես ուզեցել եմ պատկերել առհասարակ մեծ քաղաքի խուլ թաղերում իրենց ողորմելի կյանքը քարշ տվող, խեղճ, աղքատ դասակարգի չարքաշ կյանքը, այդ դասակարգի մեջ տիրող թանձր խավարը, նախապաշարումերը… այնուհետև նույն քաղաքի մեշչանական և մանրբուրժուական ընտանիքի կյանքը, մեր հասարակական հոսանքների բախումերը, մեր ինտելիգենցիայի զանազան ներկայացուցիչների տիպերը»։ Այս ծրագիրը նա իրականացրեց ամբողջությամբ` միջավայր ունենալով իրեն շատ լավ ծանոթ Թիֆլիսի քաղաքային կյանքը։ Արհեստավորության 124 կյանքին են նվիրված «Մեր թաղը» պատմվածաշարի գործերը։ Իսկ մտավորականության կյանքը նա պատկերել է «Սպանված աղավին» վիպակում, «Պայքար», «Մահը» վեպերում, մի քանի պատմվածքներում։ Նար-Դոսի ստեղծագործությանը շատ բնորոշ է հոգեբանական և զգացմունքային խորությունը։ Մյուս գործերի հետ դա առկա է նաև «Աննա Սարոյան» վիպակում՝ գրված նամակագրության ձևով։ Հիշատակարանի ձևով է գրված նրա «Ես և նա» նորավեպը, ինչի մեջ նրբորեն բացահայտվում են մարդկային երկու տարբեր բնավորություններ և ճակատագրեր։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started