Ալյումին (Al), ատոմային համարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26.98154։ Ալյումին պարզ նյութը փափուկ, թեթև արծաթասպիտակավուն երանգով մետաղ է, օժտված է մեծ էլեկտրա– և ջերմահաղորդականությամբ։ Ալյումինի խտությունը 2,7 գ/սմ3 է։ Մոտ 3 անգամ թեթև է երկաթից և պղնձից, սակայն բավական ամուր է։ Ալյումինը հալվում է 600 °C ջերմաստիճանում։
Ալյումինի ֆիզիկական հատկությունները՝
• Ալյումինը արծաթափայլ սպիտակ մետաղ է
• Խտությունը՝ 2,7 գ/սմ3
• Տեխնիկական ալյումինի հալման ջերմաստիճանը՝ 658 °C, իսկ մաքուր ալյումինինը՝ 660 °C
• Եռման ջերմաստիճան՝ 2500 °C
• Կարծրությունը ըստ Բրինելլի՝ 24…32 կգ սմ/մմ²
• Բարձր պլաստիկությունն՝ 50 %
• Յունգի մոդուլը՝ 70 գՊա
• Ալյումինն օժտված է մեծ էլեկտրահաղորդականությամբ (37•106 սմ/մ) և ջերմահաղորդականությամբ (203,5 Վտ/(մ•Կ)
• Ջերմաստիճանը գործակիցը՝ 24,58•10−6 К−1 (20…200 °C)
• Տեսակարար դիմադրությունը՝ 0,0262..0,0295 օհմ•մմ²/մ
• Էլեկտրական դիմադրության ջերմաստիճանը գործակիցը՝ 4,3•10−3K−1։
Ալյումինը գրեթե բոլոր մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Առավել հայտնի համաձուլվածքներն են պղնձի (դյուրալյումին) և սիլիցիումի համաձուլվածքները։
Ալյումինը հեշտությամբ է ենթարկվում մեխանիկական մշակման, որովհետև ունի մեծ կռելիություն և ձգվողականություն։ Կարելի է գլանել, լար ձգել, ինչպես նաև մամլել ու դրոշմել՝ իրին տալով ցանկացած ձև։
Թունավոր հատկության բացակայությունը թույլ է տալիս ալյումինը լայնորեն օգտագործելու խոհանոցային սպասքի, սննդի և գարեջրի արտադրական սարքավորումների պատրաստման, ինչպես նաև՝ սննդանյութերի և դեղանյութերի փաթեթավորման համար։