
Բարի գալուստ Արթուր Վարելջյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 9-7
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Այս հայրենում հեղինակը համեմատության միջոցով ցույց է տալիս իր սիրո ուժգնությունը։
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Հեղինակը իրեն ու իր սիրածին համեմատում է աչքի ու լույսի հետ։
Առանց լույս աչքը ոչինչ չի տեսնում՝ խավարում է, ինչպես էլ հեղինակը՝ առանց սիրած աղջկա։
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Այստեղ էլ նույնպես հեղինակը համեմատում է իրեն ու աղջկան ձկան ու ջրի հետ՝ ձուկը չի կարա ապրի առանց ջրի, ինչպես հեղինակը առանց սիրած աղջկա։
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:
Երբ ձուկը ջրից հանեն և մի այլ ջուր գցեն, նա կապրի, սակայն հեղինակի սերը այնքան մեծ էր, որ աղջկանից բաժանվելուց հետո մեռնելուց բացի այլ ճար չի լինի։
Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թ. մայիսի
20-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում։ Ուսումառությունն սկսում է Սկյուտարի Ճերմակ կոչված ճեմարանում, ինչն ավարտում է 1867-ին։ Այդ ընթացքում սովորում է ֆրանսերեն և կարդում ֆրանսիացի բանաստեղծների, ներշնչվում է Ալֆոնս դը Լամարթինի տողերով, ինչն արտահայտվել է նրա «Լճակ», «Տրտունջք», «Թրքուհին» բանաստեղծությունների մեջ։ Նրա գրական ձիրքն ի հայտ էր եկել ավելի վաղ. արդեն 13 տարեկանում գրում էր բանաստեղծություններ։
Դեռևս դպրոցում եղած ժամանակ Դուրյանի ամենամեծ հրապույրը թատրոնն էր։ Ճեմարանն ավարտելուց հետո նա կյանքը կապում է Հակոբ Վարդովյանի թատրոնի հետ։ Բեմադրվում են նրա թատերգությունները և հռչակում նրա անունը։ Դուրյանի ինքնուրույն թատերգությունների թիվը հասնում
է տասի, միաժամանակ թարգմանում էր թատերգություններ։ Թատրոնի
հանդեպ սերն այնքան մեծ էր, որ նա նաև դերասանություն է արել։
1871 թ. սկզբին թոքախտ հիվանդությամբ բանաստեղծը գամվեց անկողնուն և այլևս վեր կենալ չկարողացավ։ Այս ծանր օրերի նամակներից մեկում, դիմելով ընկերներին ու բարեկամերին, գրում է. «Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի
պատվեն և անոնց արև տեսցնեն»։ Այդպես էլ եղավ։
Բանաստեղծը մահացավ 1872 թ.։ Մահվանից կարճ ժամանակ անց լույս տեսավ Դուրյանի առաջին գիրքը, դրան հետագայում պետք է հաջորդեին բազմաթիվ հրատարակություններ։
Ինչո՞ւ ապշած են, լըճա՛կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։
Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։
Մելամաղձոտ լըճա՛կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։
Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։
Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։
Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,
Լըճա՛կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։
Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։
Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։
Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․
Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ – «Կը մեռնի»։
Ոչ ոք ըսավ – «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։
Ոչ ոք ըսավ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․»
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։
Հեղինակը նկատի ունի իրեն, որ ինքը հուսահատ նայեց լճակին, ասելով <<թող ալիքներդ հուզվեն լճակ>> (իր հուսահատ հայացքից)։
անձկավ-կարոտ, գեղուհի- գեղեցկուհի, խոկալ-մտածել խորհել, խռով-նեղացած
Բանաստեղծը զրուցում է լճակի հետ, որովհետև ոչ ոք իրեն չի լսում, չի հասկանում, և հեղինակը զրուզում է լճակի հետ, հույս ունենալով, որ գոնե լճակը իրեն կհասկանա։
16-ամյա Պետրոսը փորձում է հարմար աշխատանք գտնել՝ կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար: Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ: Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտովը չէր, քանի որ բանաստեղծական հանճարի ձայնը ուրիշ ասպարեզ էր կանչում նրան:
Ըստ հուշագիրների՝ «Լճակ» բանաստեղծության մեջ չակերտներով բերված «դողդոջ է, գույն չունի», «կը մեռնի» խոսքերը բանաստեղծն իսկապես լսել է իր հասցեին՝ թատրոնի ետնաբեմում:
1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին ղրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:
Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ական թվականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ» ողբերգությունները։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է “Վերնատուն” գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ, ինչպես օրինակ՝ Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը և ուրիշներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը: Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, հարավից՝ Հնդկական օվկիանոսը, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսը, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը: Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը: Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը: Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի հարավային եզրին բարձրանում են երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (Ջոմոլունգմա կամ Էվերեստ գագաթի բարձրությունը 8848 մ է): Ասիայում է գտնվում երկրագնդի ամենացածր կետը՝ Մեռյալ ծովի ափին Գհոր իջվածքը (-405 մ):Ասիայի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Առանձնացվում են նորագույն ծալքավորության երկու` Ալպ-Հիմալայան (Մեծ և Փոքր Կովկասի լեռներ, Հայկական, Փոքրասիական և Իրանական լեռնաշխարհներ, Զագրոսի, Կոպետդաղի, Էլբուրսի լեռներ, Հիմալայներ, Կարակորում) և Խաղաղօվկիանոսյան (Կորյակական, Կամչատկայի, Սախալինի և այլ լեռներ), և մեկ հին (Պամիր, Տյան-Շան, Ալթայի, Արևմտյան և Արևելյան Սայաններ, Մերձբայկալի ու Անդրբայկալի լեռներ) գոտիներ:Ասիայի ռելիեֆին բնորոշ ձևերից են նաև սարահարթերը (Միջինսիբիրական, Արևելաչինական, Դեկանի, Արաբական) և դաշտավայրերը (Միջագետքի, Ինդոս-Գանգեսյան, Չինական Մեծ, Կուր-Արաքսյան, Կոլխիդայի, Թուրանի):Ասիայի կլիման չափազանց բազմազան է, որը պայմանավորված է հիմնականում տարածքի ընդարձակությամբ, հյուսիսից հարավ մեծ ձգվածությամբ, ռելիեֆի մեծ հակադրություններով: Հյուսիսային Ասիան աչքի է ընկնում արկտիկական և մերձարկտիկական կլիմայով: Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը (-870C)՝ ցրտի բևեռը: Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձնահողմերը, փչում սառցաքամիները, տունդրայում բոցավառվում է բևեռափայլը:Դեպի հարավ աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ ասեղնատերև անտառները՝ տայգան, որտեղ աճում են խեժափիճին, սիբիրյան եղևնին, մայրին: Այստեղ բնակվում են արջեր, գայլեր, աղվեսներ, ճյուղից ճյուղ են թռչկոտում արագաշարժ սկյուռները, ծառերի մեջ են թաքնվում գեղեցիկ սամույրները:Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից: Հնդկական տաք օվկիանոսով ողողվող աշխարհամասի հարավային ափերին հավերժական ամառ է: Այստեղ շատ շոգ է, ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, աճում են մշտադալար անտառներ՝ ջունգլիներ: Հիմալայներից դեպի հարավ գտնվում է երկրագնդի ամենաանձրևոտ (12000 մմ) վայրը՝ Չերապունջին: Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը: Ջունգլիներում բնակվում են փղեր, վագրեր, ռնգեղջյուրներ, կապիկներ, բազմաթիվ գեղեցիկ թռչուններ: Մեծ տարածություններ են զբաղեցնում անապատներն ու կիսաանապատները (Գոբի, Տակլա-Մական, Կարակում, Կզըլկում, Թար, Ռուբ Էլ Խալի և այլն), որտեղ աճում են օշինդր, ուղտափուշ, սաքսաուլ: Կենդանիներից հանդիպում են այծքաղներ, ուղտ, կուլան, Պրժևալսկու ձի, մողեսներ և այլն:Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը (Յանցզի, Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս): Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը:Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես` նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ:Արևելյան Ասիայի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսում կան բազմաթիվ հրաբխային կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ): Օրինակ՝ Մարիանյան իջվածքի ամենամեծ խորությունը 11 կմ-ից ավելի է, Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում, ինչպես նաև Ալպ-Հիմալայան երկրագոգածալքային գոտում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ: Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ՝ թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում: Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք՝ ճանապարհին կոծանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով տեղատարափ անձրևներ:Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը: Նրա ափերին ամռանը շոգ է, ձմռանը՝ խոնավ ու տաք: Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի ու կիտրոնի ծառեր: Ասիայի հարավ-արևմուտքում Արաբական թերակղզու ափերն է ողողում Կարմիր ծովը: Բնական լանդշաֆտներն անխաթար պահելու, անհետացող բույսերն ու կենդանիները փրկելու համար Ասիայում ստեղծվել են բազմաթիվ պահպանվող տարածքներ, ազգային պարկեր ու արգելոցներ (Խազարիբագ, Ինդրապուրա, Սիխոտե-Ալինի, Ուսսուրական, Կզըլկումի, Կարակումի, «Սևան», «Դիլիջան» և այլն):Գիտնականները հնագիտական պեղումներով պարզել են, որ բանական մարդն այստեղ հայտնվել է առնվազն 400 հզ. տարի առաջ:Ասիայում են ձևավորվել մոնղոլոիդ ռասան, աշխարհի խոշոր լեզվաընտանիքներից վեցը, այդ թվում` ամենախոշորները՝ հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքները: Ասիան բազմազգ աշխարհամաս է. ազգերի և ազգությունների թիվն անցնում է 1000-ից: Առավել մեծաթիվ են չինացիները, հնդիկները, ճապոնացիները, ռուսները, պարսիկները, աֆղանները, տաջիկները և այլք: Ասիայում են ձևավորվել և աշխարհով մեկ տարածվել համաշխարհային 3 կրոնները` հինդուիզմը, քրիստոնեությունն ու մահմեդականությունը, առաջավորասիական և արևելյան քաղաքակրթությունները: Ամենավաղ քաղաքակրթություններն առաջացել են Միջագետքում, Ինդոս գետի ավազանում և Չինաստանում: Այստեղ են կառուցվել աշխարհի առաջին քաղաքները, գրվել առաջին օրենքները, ձևավորվել երկրագործությունը` ընտելացվել են մի շարք բույսեր և կենդանիներ: Մեզ են հասել հնագույն ժամանակների մշակույթի այնպիսի աշխարհահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են Բաբելոնի, Պալմիրայի, Չինաստանի, Հնդկաստանի բազմաթիվ հեքիաթային տաճարները, պալատները, մզկիթները:
Եվրոպան աշխարհամաս է, ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի արևմտյան մասը: Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման Եվրոպան 3 կողմից շրջապատված է Հյուսիսային սառուցյալ ու Ատլանտյան օվկիանոսներով և Կարայի, Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական, Բարենցի, Միջերկրական, Ադրիատիկ ու Սև ծովերով: Եվրոպայի բնությունը բազմազան է: Եվրոպայում կան և՜ ձյունապատ գագաթներով լեռներ՝ Ալպերը (ամենաբարձր գագաթը Մոնբլանն է՝ 4807 մ), և՜ միջին բարձրության լեռներ (օրինակ՝ Կարպատները), և՜ ընդարձակ հարթավայրեր, և՜ դաշտավայրեր, և՜ տափաստաններ:Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (Վոլգա, Դանուբ, Դոն, Դնեպր), կարճ ու սրընթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (Լադոգա, Օնեգա, Էլտոն, Բասկունչակ, Բալատոն, Վենեռն, Վեթեռն):Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, որտեղ կառուցված են նավահանգիստներ: Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից են Ռոտերդամը, Մարսելը, Լոնդոնը (մակընթացության շնորհիվ), Սանկտ Պետերբուրգը, Մուրմանսկը: Եվրոպայի կլիման հիմնականում բարեխառն է, արևմուտքում՝ օվկիանոսային, արևելքում՝ ցամաքային, հյուսիսում՝ մերձարկտիկական և արկտիկական, որտեղ տարվա մեծ մասը ցուրտ է, տիրում է երկարատև, խստաշունչ բևեռային գիշերը, որին փոխարինում է կարճատև, ոչ այնքան տաք բևեռային ցերեկը: Մայրցամաքի հարավում՝ Միջերկրական ու Սև ծովերի ափերին, տաք է և բարենպաստ երկրագործության համար: Իր տնտեսական գործունեության ընթացքում մարդը խիստ փոփոխության է ենթարկել Եվրոպայի կուսական բուսածածկույթը: Մշակովի դաշտերում աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խնձորենի, տանձենի, սալորենի, խաղող, ձիթենի, նարնջենի: Բազմաթիվ վայրի կենդանիներ ոչնչացվել են: Այդ պատճառով Եվրոպայում, ինչպես և ամենուր, անձեռնմխելի մնացած տարածքներում կենդանական և բուսական աշխարհները պահպանելու համար ստեղծված են բազմաթիվ (օրինակ՝ Տատրայի, Լապլանդիայի, Դանուբի դելտայի, Աբրուցցոյի) արգելոցներ: Տունդրայում, անտառներում, տափաստաններում ապրում են տարբեր կենդանիներ՝ փափկամազ բևեռային աղվես, սկյուռ, եղջերու, որմզդեղն, շերտավոր սկյուռ, գայլ, աղվես, արջ, նապաստակ, վարազ, զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, մայրեհավ, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ:Եվրոպայի բնակչության ճնշող մեծամասնությունը պատկանում է եվրոպեոիդ ռասային և խոսում է հնդեվրոպական ընտանիքի լեզուներով: Արևելքում և հարավ-արևելքում բնակվում են հիմնականում սլավոնական (ռուսներ, ուկրաինացիներ, լեհեր, չեխեր, սլովակներ, բուլղարներ, սերբեր և այլք), կենտրոնում և հյուսիսում՝ գերմանական լեզվախմբի (գերմանացիներ, ավստրիացիներ, նորվեգացիներ, դանիացիներ և այլք), հարավ-արևմուտքում՝ ռոմանական լեզվախըմբի (իտալացիներ, պորտուգալացիներ, կատալոնացիներ և այլք) ժողովուրդները: Շատ են հրեաները:Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության զարգացման և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, ռազմական, ֆինանսական, մշակութային գիտությունների, աշխարհագրական մեծ հայտնագործությունների, Վերածննդի, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ՝ 2 համաշխարհային պատերազմների թատերաբեմը: Այստեղ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կողք կողքի տասնամյակներ շարունակ գոյակցել են 2 ռազմական կազմակերպություններ` Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Վարշավայի պայմանագրի երկրների կազմակերպությունը, որոնցում ընդգրկված պետություններին բնորոշ է եղել գաղափարական ու քաղաքական սուր դիմակայությունը, որն ստացել էր «սառը պատերազմ» անունը: Մինչև 1990 թ. Եվրոպային հատուկ էին նաև երկրների տնտեսական զարգացման ակնհայտ տարբերությունները: Կապիտալիստական երկրները միավորված էին Եվրոպական տնտեսական համագործակցության մեջ (այժմ վերանվանվել է Եվրոպական միություն), իսկ սոցիալիստական երկրները՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի մեջ:1980-ական թվականների վերջերին սոցիալիստական երկրների ճամբարի փլուզման հետևանքով լուծարվեց Վարշավայի պայմանագրի երկըրների կազմակերպությունը: Փոխվեց Եվրոպայի քաղաքական քարտեզը. վերամիավորվեց Գերմանիան, առանձին հանրապետությունների տարաբաժանվեցին դաշնային պետություններ Չեխոսլովակիան ու Հարավսլավիան, սկսվեց ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք: 1999 թ-ին վերջինիս անդամագրվեցին նախկին սոցիալիստական 3 երկրներ՝ Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, ավելի ուշ՝ նաև Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք անցյալում ԽՍՀՄ միութենական հանրապետություններ էին:Եվրոպայում շարունակ խորանում են ինտեգրման (տնտեսական միավորման) գործընթացները: Այժմ Եվրոպական միության անդամների թիվը հասել է 25-ի, իսկ անդամակցելու նպատակով դիմել են նոր երկրներ:Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվելն Արևմտյան Եվրոպայի երկըրներին աշխարհի այլ տարածաշրջանների ու երկրների հետ գործուն տնտեսական կապեր հաստատելու լայն հնարավորություն է ընձեռել: Իսկ ծովափից զուրկ հարևան պետությունների հետ բազմակողմանի տնտեսական կապերն իրագործվում են ցամաքային ուղիներով: Եվրոպան հայտնի է որպես միջազգային առևտրի կարևորագույն շրջան: Այստեղ են գտնվում մի շարք ապրանքատեսակների միջազգային սակարաններ (բորսաներ), ցուցահանդես-տոնավաճառներ: Եվրոպայում են տեղակայված միջազգային բազմաթիվ կազմակերպությունների գրասենյակներ. Շվեյցարիայի Ժնև քաղաքում են ՄԱԿ-ի Առողջապահության միջազգային կազմակերպությունը և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, Փարիզում՝ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ), Հռոմում՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Վատիկանում՝ Կաթոլիկ եկեղեցու վարչական կենտրոնը, Հռոմի պապի նստավայրը, Ստրասբուրգում՝ Եվրամիության խորհուրդը, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանն ու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանը և այլն:Եվրոպան միջազգային զբոսաշրջության կարևորագույն տարածաշրջան է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տարեկան տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում:
Անկախանալուց առաջ Հայաստանի տնտեսությունը հիմնականում արդյունաբերական էր՝ գերակա ուղղություններն էին, քիմիական արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, մեքենաշինությունը, կաուչուկի արտադրությունը, սննդարդյունաբերությունը և տեքստիլը, այն խիստ կախված էր ներմուծվող հումքից։
Հայաստանի կառավարության համար օրակարգային է արդյունաբերական զարգացման քաղաքականության մշակումն ու հետևողական և արդյունավետ իրագործումը, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը։ Դեռևս խորհրդային տարիներին արդյունաբերության ոլորտը կարևորագույն դերակատարություն է ունեցել բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման գործում։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տնտեսության արդյունաբերության ճյուղի կտրուկ անկում արձանագրվեց։
Չնայած արդյունաբերական արտադրանքի ծավալի աճին, այնուամենայնիվ, ոլորտում նկատելի դրական տեղաշարժեր չեն արձանագրվել։ Պատկերն առավել ակնհայտ է դառնում արդյունաբերության ոլորտի կառուցվածքի ուսումնասիրությունից։ Այսպես, նախորդ տարիների համեմատ ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծացել է հանքագործական արդյունաբերության տեսակարար կշիռը. 2016թ. հունվար-դեկտեմբեր տվյալներով մշակող արդյունաբերության կողմից ստեղծվում է արդյունաբերության ոլորտում ստեղծվող ավելացված արժեքի 61.9 տոկոսը, իսկ հանքագործական արդյունաբերության կողմից` 17.9 տոկոսը, այն դեպքում, երբ 1991-2001թթ. հանքագործական արդյունաբերության մասնաբաժինը չէր գերազանցում ՀՆԱ-ի 7 տոկոսը։
Խորհրդային Միության փլուզումից առաջ 1991 թ. գյուղատնտեսությունը նյութական արտադրության միայն 20% էր կազմում, իսկ զբաղվածությունը գյուղատնտեսության մեջ միայն 10%։ Հայաստանի հանքարդյունաբերությունն է կապար, ցինկ, ոսկի և պղինձ։
Էներգիայի գերակշռող մասը արտադրվում է Ռուսաստանից ներկրվող վառելիքով ներառյալ գազը և միջուկային վառելիքը (միակ ատոմակայանի համար)։ Տեղական գլխավոր էներգոռեսուրսը հիդրոէլեկտրականությունն է։
ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է, իսկ Գրինվիչի միջօրեականի նկատմամբ՝ արևելյան կիսագնդի սահմաններում՝ 3-րդ ժամային գոտում: Նվազագույն գծային հեռավորությունը մերձակա ծովերից 145 կմ է (Սև ծով): Կասպից ծովից հեռավորությունը 175 կմ է, Միջերկրական ծովից՝ 750 կմ, իսկ Պարսից ծոցից՝ մոտ 1000 կմ: ՀՀ-ից հյուսիս գտնվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան, իսկ հարավ՝ Իրանական և Արաբական անապատները, որոնք բոլորը մեծ ազդեցություն են թողնում մեր տարածքի կլիմայական պայմանների վրա:
Հայաստանի քաղաքաաշխարհագրական և տնտեսա-աշխարհագրական դիրքերը փոխվում են արտաքին և ներքին պատճառներով։ Արտաքին պատճառները կապված են այլ երկրների հետ։ Երկրները կարող են ավելի լավացնել կամ վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ և Հայաստանը այդ ամենից հետո իհարկե կփոխի իր մոտեցումը։ Ներքին պատճառներ են ներքին քաղաքական և տնտեսական կողմնորոշումը։
Հայկական լեռնաշխարհի արևմուտքում գտնվում է Անատոլիական բարձրավանդակը, հարավարևելքում գտնվում է Իրանական բարձրավանդակը, հյուսիսում Կովկասյան Մեծ լեռնաշղթան, հարավում Միջագետքի դաշտավայրը, արևելքում Կուր-Արաքսյան դաշտավայրը, հյուսիս-արևմուտքում Սև ծովը, հարավ-արևմուտքում Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։
Մի օր մի տղամարդ գտավ թիթեռի մի կոկոն: Նա նկատեց, որ կոկոնի վրա փոքրիկ անցք է բացվել: Նա նստեց և մի քանի ժամ դիտեց, թե ոնց է թիթեռը պայքարում իր մարմինը փոքրիկ անցքի միջով հանելու համար: Նա նկատեց, որ թիթեռը չի կարողանում դա անել:
Ապա տղամարդը որոշեց օգնել թիթեռին, ուստի նա վերցրեց մկրատը և կտրեց կոկոնի մնացած մասը: Այնուհետև թիթեռը հեշտությամբ դուրս եկավ: Բայց թիթեռի մարմինը փոքր ու ջարդված էր,իսկ թևերը՝ փշրված:
Տղամարդը շարունակում էր հետևել թիթեռին, ակնկալելով, որ թիթեռի թևերը կմեծանան ու կզարգանան:
Սակայն այդպես էլ ոչինչ չպատահեց: Հետագայում, թիթեռնիկը իր կյանքի մնացած մասն անցկացրեց սողալով, ջարդած մարմնով ու փշրված թևերով, և երբեք չկարողացավ թռչել:
Երբեմն պայքարը հենց այն է, ինչ մեզ պետք է մեր կյանքում: Եթե բնությունը մեզ թույլ տար առանց խոչընդոտների անցնել մեր կյանքը, դա կփչացներ մեզ: Մենք այնքան ուժեղ չէինք լինի, որքան կարող էինք լինել: Եվ մենք երբեք չէինք կարողանա թռչել…
Butterfly and Cocoon :
A man found a cocoon of a butterfly. One day a small opening appeared. He sat and watched the butterfly for several hours as it struggled to force its body through that little hole. Then it seemed to stop making any progress. It appeared as if it had gotten as far as it could and it could go no farther.
Then the man decided to help the butterfly, so he took a pair of scissors and snipped off the remaining bit of the cocoon. The butterfly then emerged easily. But it had a swollen body and small, shriveled wings.
The man continued to watch the butterfly because he expected that, at moment, the wings would enlarge and expand to be able to support the body which would contract in time.
Neither happened! In fact, the butterfly spent the rest of its life crawling around with a swollen body and shriveled wings. It never was able to fly.
What this man in his kindness and haste did not understand was that the restricting cocoon and the struggle required for the butterfly to get through the tiny opening were nature’s way of forcing fluid from the body of the butterfly into its wings so that it would be ready for flight once it achieved its freedom from the cocoon.
Sometimes struggles are exactly what we need in our life. If nature allowed us to go through your life without any obstacles, it would cripple us. We would not be as strong as what we could have been. And we could never fly….
Մի օր…. Վաղուց, նավաստիները իրենց առագաստանավով ճանապարհվեցին դեպի ծով: Նրանցից մեկը երկար ճանապարհորդության համար իր կապիկին բերեց: Երբ նրանք հեռու էին ծովում, սարսափելի փոթորիկը շրջեց նրանց նավը: Բոլորն ընկան ծովը, իսկ կապիկը վստահ էր, որ նա կխեղդվի:
Հանկարծ հայտնվեց մի դելֆին ու նրան փրկեց: Շուտով նրանք հասան կղզի, իսկ կապիկը դելֆինի մեջքից իջավ:
Դելֆինը հարցրեց կապիկին. «Գիտե՞ս այս վայրը»:
Կապիկը պատասխանեց. «Այո, գիտեմ: Այս կղզու արքան իմ լավագույն ընկերն է: Գիտե՞ս, որ ես իշխանն եմ »:
Իմանալով, որ կղզում ոչ ոք չի ապրում, դելֆինն ասաց. «Դե, լավ, դու իշխան ես: Հիմա դու կարող ես թագավոր դառնալ »:
Կապիկը հարցրեց. «Ինչպե՞ս կարող եմ թագավոր դառնալ»:
Դելֆինը սկսեց լողալ, և թողեց կապիկին մենակ։ Նա հեռվից գոռաց. «Դա հեշտ է: Քանի որ դու այս կղզու միակ արարածն ես, բնականաբար դու կլինես թագավորը »:
Ով խաբում է, նա էլ ընկնում է փորձանքի մեջ։
One day…. long ago, some sailors set out to sea in their sailing ship. One of them brought his pet monkey along for the long journey. When they were far out at sea, a terrible storm overturned their ship. Everyone fell into the sea and the monkey was sure that he would drown.
Suddenly a dolphin appeared and picked him up. They soon reached the island and the monkey came down from the dolphin’s back.
The dolphin asked the monkey, “Do you know this place?”
The monkey replied, “Yes, I do. In fact, the king of the island is my best friend. Do you know that I am actually a prince?”
Knowing that no one lived on the island, the dolphin said, “Well, well, so you are a prince! Now you can be a king!”
The monkey asked, “How can I be a long?”
As the dolphin started swimming away, he answered, “That is easy. As you are the only creature on this island, you will naturally be the king!”