Հաջողվել է պարզել, որ կենդանիներն օգտագործում են 60 հիմնարար ազդանշան և դրանց համադրման 5 մակարդակ: Դելֆինները կարող են 1012 բառից բաղկացած «բառարան» ստեղծել: Հազիվ թե դելֆիններն օգտագործեն այդ բոլոր «բառերը», սակայն նրանց ակտիվ «բառարանի» ծավալը ևս տպավորիչ է`մոտ 14 հազար ազդանշան:
Դելֆինների շփումն արտահայտվում է հնչյունային իմպուլսներով և ուլտրաձայնով: Առավել արտահայտիչ է սուլոցը, որը մի քանի տասնյակ տարատեսակներ ունի: Յուրաքանչյուրը որոշակի արտահայտություն ունի` տագնապի ազդանշան, ցավի, կանչի, ողջույնի, զգուշացման և այլն: Դելֆինի ուղեղը քաշով մոտ է մարդու ուղեղին: Չափն այս դեպքում նշանակություն չունի: Շվեյցարացի գիտնականները, որոնք հետազոտել են կենդանիների ունակությունները, հայտնաբերել են, որ մտավոր կարողությունների մակարդակով դելֆինները երկրորդ տեղն են զբաղեցնում մարդուց հետո: Երրորդ տեղում փղերն են, իսկ կապիկները միայն չորրորդ տեղում են հայտնվել: Չզիջելով քաշով հասուն մարդու ուղեղին` դելֆինի ուղեղը ծալքերի ավելի բարդ կառուցվածք ունի:
- Դելֆինները, որպես կանոն, չեն ապրում միայնության մեջ: Նրանք ունեն բարդ սոցիալական կառուցվածք, էմոցիաների լայն դիապազոն և հումորի զգացում:
- Հին Հունաստանում դելֆինների սպանությունը համարվում էր սրբապղծություն և դատապարտվում էր մահվան: Հույները անվանում էին դելֆիններին «Սուրբ ձկներ»:
- Այն դեպքում, երբ վայրի կենդանիների մեծ մասը խուսափում են մարդկանց հետ շփում ունենալուց, վայրի դելֆինները, ինչպես հայտնի է, պաշտում են մարդկանց հետ շփումն ու խաղը, մասնավորապես՝ երեխաների հետ:
- Դելֆինների լողալու արագությունը կազմում է 5-12 կմ/ժ: Արագությունը կախված է դելֆինի տեսակից: Կան դելֆիններ, որոնց արագությունը կարող է հասնել մինչև 32 կմ/ժ:
- Բաց վերք ունենալու և կեղտոտ ջրում լողալու դեպքում նրանք վարակ ձեռք չեն բերի: Իրականում նրանց ոչ մի վարակ չի դիպչում: Դելֆինների և մեր իմունային համակարգը նման են միմյանց, բայց կարողանում են իրենց հեռու պահել այդ վարակներից: Լուրջ վնասվածքների դեպքում էլ ցավին դիմանում են. համարվում է, որ նրանց օրգանիզմում արտադրվում է հատուկ ցավազրկող: