17-րդ դարի կեսին Հայաստանը Իրանի և Օսմանյան կայսրության տիրապետության ներքո էր: Աստիճանաբար սկսում են թուլանալ Մերձավոր Արևելքի այս երկու տերությունները, կասեցվում է Թուրքիայի առաջխաղացումը դեպի Եվրոպայի խորքերը: XVIII դարի ընթացքում ծավալվեց հայ ազատագրական շարժումը: Բուն հայրենիքում զինված պայքար սկսվեց պարսիկների ու թուրքերի դեմ: XIX դարի առաջին կեսին Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, իսկ Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ թուրքական տիրապետության ներքո: XVII դարի երկրորդ կեսից մինչև XIX դարի կեսը, հայկական մշակույթը պահպանման և ինքնադրսևորման դժվարին փուլ անցավ: Զարգանալով հիմնականում Հայաստանից դուրս՝ այն ունեցավ որոշակի ձեռքբերումներ և նախապատրաստեց հաջորդ շրջափուլում ազգային մշակույթի զարթոնքը: